«Ծանր վիրավոր էր, տեղափոխել էին Երևան, բայց էդպես էլ գիտակցության չեկավ». ՀԵՐՈՍ Ռաֆիկը զոհվեց հանուն ՀԱՅՐԵՆԻՔԻ

Ռաֆիկ Արմենի Բաբայանը ծնվել է 2001 թվականի հուլիսի 17-ին Արարատի մարզի Արտաշատ քաղաքում։ Հայոց բանակ է զորակոչվել 2020 թվականի հունվարի 22-ին։ Ծառայել է Ջրականի զորամասում, եղել է վարորդ։

44-օրյա պատերազմի առաջին իսկ օրվանից թեժ մարտեր է մղել թշնամու դեմ: Հոկտեմբերի սկզբին ծանր վիրավորվելով շտապ տեղափոխվել է Երևան, բայց, ավաղ, հոկտեմբերի 17-ին այդպես էլ գիտակցության չգալով՝ անմահացել է։

Ընդամենը 19 տարեկան մեր հերոսը մինչև վերջ պայքարեց իր հայրենի հողի համար, պայքարեց կյանքի գնով ու զոհվեց հանուն Հայրենիքի:

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին… 
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…