Հույն պատմիչ Ստրաբոնը իր «Աշխարհագրություն» աշխատության մեջ գրել է նաև Հայաստանի մասին․ ահա թե ինչ էր ասում աշխարհագրագետը ՀԱՅԵՐԻՍ մասին

Ստրաբոնը հույն պատմիչ ու աշխարհագրագետ էր։ Նա ճանապարհորդել է տարբեր վայրերով, այդ թվում եղել է նաև Հայաստանում։

Մ. թ. ա. 7 թվականից սկսել է գրել իր հռչակավոր «Աշխարհագրությունը», որտեղ Ստրաբոնը շարադրել է և իր տեսածն ու ուսումնասիրածը, և օգտվել է անտիկ շատ հեղինակների գործերից։ Այս աշխատության մեջ պատմիչը գրել է նաև Հայաստանի մասին․

«Բուն Հայաստանում կան շատ լեռներ և լեռնադաշտեր, որտեղ որթատունկը հեշտությամբ չի աճում. (կան նաև) շատ հովիտներ, մի մասը՝ միջակ, մյուսները՝ խիստ բերրի, ինչպես Արաքսի դաշտը, որով Արաքս գետն է հոսում մինչև Ալբանիայի (Աղվանք) եզրերը և թափվում է Կասպից ծով, այնուհետև՝ Շակաշենը, որը սահմանակից է Ալբանիային և Կուր գետին, հետո՝ Գոգարենեն։ …Ասում են, թե այնտեղ լեռնանցքներում հաճախ ամբողջ քարավաններ բուքի ժամանակ մնում են ձյան տակ։ Նման վտանգների համար նրանք գավազաններ ունեն, որոնք հանում են (ձյան) մակերեսից դուրս, շնչառության, ինչպես նաև անցորդներին նշան տալու համար, որպեսզի օգնության հասնեն, դուրս հանեն և փրկեն իրենց»։