Ի՞նչ գիտեք Սուրբ Սարգիս եկեղեցու մասին․ ահա թե ինչ է եղել ներկայիս եկեղեցու տեղը

Դեռևս քրիստոնեության վաղ շրջանից Ձորագյուղի կամ Խնկելաձորի վերևում՝ Հրազդան գետի ձախ ափին գործել է մի վանք-անապատ։ Այն բաղկացած էր Սուրբ Սարգիս, Սուրբ Գևորգ և Սուրբ Հակոբ եկեղեցիներից, առաջնորդարանի ու թեմական դպրոցի շենքերից, այգուց և այլ կառույցներից։

Սակայն 1679 թվականի մեծ երկրաշարժի ժամանակ եկեղեցին վանք-անապատի հետ միասին ավերվել է։

Ներկայիս Սուրբ Սարգիս եկեղեցին կառուցվել է 1835-1842 թվականներին՝ հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի օրոք։

Ճարտարապետ Ռ. Իսրայելյանի կազմած նախագծով 1972թվականներին սկսվել է եկեղեցու նորոգումը: Սուրբ Սարգիս եկեղեցու հին շենքի ճակատները երեսպատվել են Անիի նարնջագույն տուֆով և ունեն եռանկյունաձև խորշեր: 1971-1976 թվականներին եկեղեցին հիմնովին բարեկարգվել է, արևմտյան հատվածում երգչախմբի համար կառուցվել է վերնատուն:

Եկեղեցու օծման արարողությունը կատարվել է 1976 թվականի նոյեմբերի 3-ին։ Վեհափառ հայրապետ Վազգեն Ա-ն իր քարոզում նշել է. «Քաղաքամայր Երևանն օժտվեց մի նոր զարդով, հայկական ճարտարապետության մի նոր կոթողով, աղոթքի սքանչելի սրբավայրով»։