Այս ՀԱՅԸ ճանաչվել է Ֆրանսիական դիմադրության շարժման հերոս. միայն իմանաք՝ ապրուստի միջոցներ վաստակելու համար ինչ քայլի է գնացել նա

Խոսքը հայ բանաստեղծ, ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ, հակաֆաշիստ և Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Գևորգի Մանուշյանի մասին է՝ ծնված 1906 թվականի սեպտեմբերի 1-ին Արևմտյան Հայաստանի Ադիյաման գյուղում, հայ գյուղացու ընտանիքում:

Դիմանկար

Հայրը զոհվել է 1915 թվականի Մեծ Եղեռնի ժամանակ, մայրը՝ գաղթի ճանապարհին։ Միսաքը եղբոր հետ կարողացել է փրկվել և տեղահանված այլ հայերի հետ միասին հասնել Սիրիա։ 1920 թվականից Լիբանանի Ճյոնիա քաղաքի հայկական որբանոցի սաներ են։ Այդ ժամանակ Լիբանանի տարածքը Ազգերի լիգայի մանդատով գտնվում էր Ֆրանսիայի տիրապետության տակ, և Մանուշյան եղբայները որբանոցում գտնվելու ընթացքում սովորում են ֆրանսերեն։ 1925 թվականին տեղափոխվում են Ֆրանսիա՝ սկզբում Մարսել, ապա հաստատվում Փարիզում, որտեղ նա աշխատում է «Citroën» գործարանում որպես խառատային հաստոցի օպերատոր և զբաղվում ինքնակրթությամբ՝ հաճախելով գրադարան Փարիզի Լատինական թաղամասում: Գործարանում աշխատելու ընթացքում Միսաք Մանուշյանը միացել է Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիա (Confédération Générale du Travail, CGT) պրոֆմիութենական արմատական միությանը։

1927 թվականին մահացել է Միսաք Մանուշյանի եղբայրը՝ Կարապետը։ 1930-ական թվականների սկզբին, երբ սկսվել է համաշխարհային տնտեսական ճգնաժամը, Միսաք Մանուշյանը կորցրել է աշխատանքը։ Ապրուստի միջոցներ վաստակելու համար նա աշխատել է որպես բնորդ քանդակագործների համար։

Միսաք Մանուշյանը 1930 թվականին եղել է «Ֆրանսիացի-հայ նորագույն գրողների ընկերության» հիմնադիրների շարքում։ Իր հայրենակից Սեմայի (Գեղամ Աթմաճյան) հետ միասին հիմնադրել է կոմունիստական կողմնորոշում ունեցող երկու գրական ամսագրեր՝ «Ջանք» և «Մշակույթ», որ քարզում էին ձախակողմյան գաղափարներ և հայկական մշակույթի պահպանում տեղի հայերի շրջանում։ Այդ ամսագրերում տպագրվել են ֆրանսիական գրականության ու հայկական մշակույթին նվիրված հոդվածներ։ Միաժամանակ Մանուշյանն ակտիվորեն զբաղվել է թարգմանական գործունեությամբ՝ հայերեն թարգմանելով Բոդլերի, Վեռլենի ու Ռեմբոյի ստեղծագործություններից, ինչպես նաև Սորբոն համալսարանում հաճախել է գրականությանը, փիլիսոփայությանը, պատմությանն ու քաղտնտեսությանը նվիրված դասախոսությունների։

1934 թվականին Մանուշյանը դարձել է Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության անդամ[21]։ 1935 թվականից մինչև 1937 թվականը նա խմբագրել է հայերեն «Զանգու» ձախակողմյան շաբաթաթերթը, որ եղել է հակաֆաշիստական, հակադաշնակցական, հակաիմպերիալիստական և քարոզել խորհրդային գաղափարներ:

1935 թվականից եղել է Հայաստանի օգնության կոմիտեի, իսկ 1937 թվականից կենտրոնական վարչության անդամ։ 1935 թվականին՝ Հայաստանի օգնության կոմիտեի կազմակերպած երեկոներից մեկի ժամանակ Միսաք Մանուշյանը ծանոթացել է իր ապագա կնոջ՝ Մելինե Ասատրյանի հետ, ով նույնպես Մեծ եղեռնի ժամանակ կորցրել էր ծնողներին և որբանոցում անցկացրած տարիներից հետո հայտնվել Ֆրանսիայում։