«Վախթա՛նգ, ես ինձ տրաքացնում եմ, գերի չեմ ընգնի. սաղին կասես, որ ՀԵՐՈՍԻ մահով եմ գնացել». կարդա՛ ՀԵՐՈՍ Վաչագանի հուզիչ պատմությունը

34-ամյա Վաչագան Նահապետյանն մարտի դաշտում ընկել է հերոսի մահով։ Նա հասցրել է փրկել իր զինակից ընկերների կյանքը եւ նրանք պատմում են Վաչագանի անպատմելի հերոսության մասին։ Վաչագանը Արմավիրի մարզի Արմավիր գյուղից էր։ Ամուսնացած էր, ուներ 2 անչափահաս երեխա։ Պատերազմի մասին իմանալուց հետո կամավոր մեկնել է ռազմաճակատ, օրեր շարունակ մարտեր մղել։

Պետք է մեկ դիրք գրավեինք 6 հոգով, որ չբարձրանար թշնամին մեր կողմը։ Մեր դիրքն ու Վաչոյենց դիրքն այն տարածության վրա էր, որ իրենք իմ ձախ կողմն էին պահում, ես հետ էի իրենցից։ Մենք որ գնացինք այդ դիրք, չհասցրինք, չբարձրանալու հրաման եկավ, որ վերեւում նստած են թշնամիները։ Սկսեցին մեր վրա կրակելը, ձախ կողմից Վաչոյենք իրենց դասակով մեր թիկունքը պահեցին, որ մենք կարողանայինք նահանջել»,-պատմում է զոհվածի զինակից ընկեր Վախթանգը։

Վախթանգը պատմում է․ «Վաշտի հրամանատարը հրաման տվեց, որ 5 հոգի պետք է նստեն, ես իմ կամքով եմ առաջինը գնացել, Վաչոն, մեկ էլ էն մյուս վաշտի հրամանատարը՝ Արթուրը, Հարութը, ես, Վաչոն եւ Վահեն գնացել ենք, որ այդ ճանապարհը փակենք։ Մինչեւ տեղ հասնելը սկսեցին ռմբակոծել, հրաշքով փրկվեցինք։ Հետո ժամը մինչև 1։20 արթուն ենք եղել, ասի՝ տղերք, 3-րդ օրն է չեմ քնել, 10 րոպե փոսի մեջ աչքս կպցնեմ, արթուն մնացեք, տղերքն ասեցին՝ լավ։ Այնպես ստացվեց, որ այդ 10 րոպեն դարձավ ճակատագրական բոլորիս համար։

Երեւի 10 րոպե աչքս կպել է, Վաչոյի ձայնից արթնացա, գոռաց՝ ո՞վ է, ինքն իմ կողքը չէր, այլ փոսի մեջ էր։ Ես վեր թռա, մոտավոր 30 հոգի հետեւներիցս դիրքավորված, մենք բլուրի մեջտեղում էինք, հետեւից սկսեցին կրակել մեզ վրա։

Այդ ժամանակ առաջին կրակոցը, որ եղել է, Վաչոն գլխից վիրավորվել է։ Գոռաց՝ Վախթանգ, ես գլխից վիրավոր եմ, ինձ խփում եմ, ասի՝ տենց բան չանես, ասի՝ քեզ փոսից քցի դուրս։ Ես հասցրի տրաքացենլ դեմս ու մի 5 մետր գլորվեցի ծառերի մեջ, ասեց՝ Վախթանգ, բոլորին կասես, որ ես մահացել եմ հերոսի մահով ու գրանատները քաշեց։ 6 հոգի վրա էին տվել Վաչոյին, ասեց՝ կասես, որ ես հերոս եմ եղել, ես գերի չեմ գնա։ Գրանատները քաշեց ու տրաքեց իրենց հետ։ Դրանից հետո մի 40 րոպե ես եմ մնացել մոշի ծառերի մեջ, էն 3 հոգին էլ արդեն գնացել էին»,-արցունքները աչքերին դեպքի մասին պատմում է ընկերը։