«Դեմքիս վրա անգամ սպի չկա, որովհետև ինձ չեն խփել, միայն ես եմ խփել». մի ծիծաղելի պատմություն ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻՑ, թե ինչպես նա զրկվեց ապակե մրցանակից

Ենգիբարյան. ԽՍՀՄ բռնցքամարտի հայ չեմպիոնը, Եվրոպայի եռակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ով քիր էր մնում զրկվեր վաստակած մրցանակից։

Ենգիբարյանն ինքն իր մասին այսպես էր ասում. «Ողջ կարիերայիս ընթացքում ոչ մի անգամ նույնիսկ նոկդաունում չեմ եղել։ Դեմքիս նայեք` ոչ մի սպի չունեմ, ձեռքերս են վնասված, որովհետև ուրիշներին եմ հարվածել»։

Բայց նա հասկանալով էր հարվածում։ Մասնագետները նշում էին, որ Ենգիբարյանի մարտական ոճը հիմնվում էր արագության, ֆենոմենալ ռեակցիայի ու զարմանալի ճկունության վրա։ Դրան գումարեք մշակված տեխնիկան, տակտիկական հմտություններն ու այն փաստը, որ լինելով ի ծնե ձախլիկ, նա գործում էր աջլիկի դիրքից։ Բայց ամենակարևորը հաղթելու անզսպելի կամքն էր։

70–ականների Երևանում այդպիսի մակարդակի իրադարձություններ հաճախ չէին պատահում, դրա համար բոլորն ապրում էին դրա սպասումով։ Ու ոչ միայն Երևանը։ Մարտն իրենց աչքերով տեսնելու համար մարդիկ ժամանել էին Մոսկվայից, Թբիլիսիից ու երկրի այլ քաղաքներից։ Հայտնի Գուս Խրուստալնի ապակե գործարանում ձուլել էին մրցանակ–ձեռնոցը։

Իսկ երեկոյան խմբագրությունից զանգեցին` գիշերային ինքնաթիռով ուղարկում են մրցանակը։ Այն փայլուն էր, գեղեցիկ, ու յուրաքանչյուրը կերազեր գոնե մեկ անգամ դրան ձեռք տալ: Ու հրատարակիչներից մեկը հանում է այն տուփից ու մեխանիկորեն դնում է ձեռքին: Դրանից հետո ձեռքնոցը մնում է նրա ձեռքին ու ոչ մի կերպ դուրս չի գալիս:

Վերջը դառնում է վնասվածքաբանական բաժինը, որովհետև խաղերը հենց հաւորդ օրն էին, դանդաղելու տեղ չկար: Նոր ձեռնոց պատվիրելու ու Երևան հասցնելու ժամանակ չկա, կոտրել հախճապակին ու հանել թմրած ձեռքը,  տարբերակ չէ, ձեռնոցը հագած դահլիճ գնալ` ավելի մեծ հիմարություն է:

Հենց այդպես ձեռնոցը մի քանի ժամ անց սղսղալով դուրս է գալիս նրա ձեռքից: