Գիտե՞ք, որ ՆԱՍԱ-ի փոխտնօրենն ու ամենագնահատված գիտնականը հենց այս ՀԱՅՆ Է. ահա, թե քանի հայտագործության հեղինակ է ՆԱ

Առնոլդ Նիկողոսյանը եղել է տիեզերական բժշկության բնագավառի մասնագետ։ Բժշկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, նա նաև երկար ժամանակ զբաղեցրել է ՆԱՍԱ-յի փոխնախագահի պաշտոնը:։

arnold nokoghosyan

1956 թվականին ավարտել է Թեհրանի իրանա-ֆրանսիական լիցեյը, 1964 թվականին՝ Թեհրանի և 1972 թվականին Օհայոյի պետական (Կոլումբուս, ԱՄՆ) համալսարանները։ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ է 1998 թվականից։ Տիեզերագնացության միջազգային ակադեմիայի (1978), ամերիկյան և միջազգային գիտական ու բժշկական բազմաթիվ կազմակերպությունների անդամ է։ 1989 թվականին կազմակերպել է բժշկական հեռուստակամուրջ Երևանի և Ուֆայի միջև։ 1972 թվականից հաստատվել է ԱՄՆ-ում։

Ջոնսոնի անվան տիեզերական կենտրոնում եղել է «Սոյուզ-Ապոլոն» թռիչքի բժիշկը, ապա՝ տիեզերական հետազոտությունների ամերիկյան ազգային կենտրոնի բնական և միկրոգրավիտացիոն գիտնականների և տիեզերական թռիչքների ապահովման բաժինների ղեկավար, միաժամանակ՝ կենտրոնի գլխավոր տեղակալ։ 

Եղել է «Ավիացիա, տիեզերք և էկոլոգիական բժշկություն» հանդեսի խմբագիրը։ 1972–2003 թվականներին վարել է տարբեր պաշտոններ ՆԱՍԱ-ի համակարգում, 2000–2001 թվականներին եղել է Տիեզերագնացների և սպասարկող անձնակազմի առողջության և անվտանգության ապահովման բաժանմունքի տնօրեն, 2001–2003 թվականներին` NASA-ի տնօրենի՝ առողջության գծով ավագ խորհրդական, 1994–1996 թվականներին` Ամերիկյան տիեզերագնացության ընկերության և մի շարք այլ կազմակերպությունների նախագահ։ 2003 թվականից Ջորջ Մեյսոն համալսարանի (Վիրջինիա) ականավոր հետազոտող պրոֆեսոր։