«Շնչելը հեշտ էր»․ ինչպե՞ս  հայ գիտնականը փրկեց Յուրի Գագարինին

Աշխարհի հանճարների թվում է դասվում հայազգի խոշորագույն գիտնական, կենսաբան Նորայր Սիսակյանը: Երբ մարդն արդեն 20-ն անց է, բայց նոր է ավարտել միջին դպրոցը, դժվար է ակնկալել, որ նա ակադեմիկոս կդառնա: Բայց Նորայրը ապացուցեց, որ երբեք էլ ուշ չէ։

Սիսակյանը ծնվել է Աշտարակում, 1907 թ-ին, ծնողներին վաղ է կորցրել, այդ պատճառով, ստիպված էր աշխատել, այլ ոչ թե սովորել: Այդպես՝ նա տարրական կրթություն սկսեց ստանալ հազիվ 16 տարեկան հասակում, սակայն միջին դպրոցն ավարտեց մի քանի տարվա մեջ, և 1928 թ-ին Երևանում դարձավ համալսարանի ուսանող:

Նա զբաղվում էր տիեզերական կենսաբանությամբ և դարձավ դրա հիմնադիրը: Գիտնականը համոզված էր, որ Տիեզերքում անհրաժեշտ է փնտրել կյանք ու օրգանիկա, չկասկածելով, որ այնտեղ, գոնե պետք է միկրոօրգանիզմներ լինեն:

Նա ոչ մի րոպե չէր կասկածում, որ Գագարինի թռիչքը հաջողությամբ կպսակվի՝ համեստորեն համարելով, որ ինքն էլ այդ հաջողության մեջ իր գիտական մասնակցությունն ունի: Մանրամասն տեղեկություններ չկան այդ առիթով, քանի որ լրիվ պարզ է, որ նման ուսումնասիրությունները գաղտնի էին: Ամեն ինչ խիստ գաղտնի է պահվում։

Սիսակյանը իր փորձերը անում էր Երկիր վերադարձող արբանյակների վրա՝ Գագարինի «Արևելք» տիեզերանավի նախատիպի: Այն ժամանակ մոլորակի վրա եզակիներն էին նման բաներով զբաղվում. մարդուն տիեզերական թռիչքին պատրաստելը, տիեզերագնացներին ընտրելն ու մարզելը:

Բացի այդ մարդ պետք է կարողանա շնչել այդ տիեզերանավում, այն պետք է հարմարավետ լինի, և այդ հարցը ևս պետք է լուծում ստանար: Սիսակյանի համար լավագույն պարգևը դարձավ թռիչքից հետո Գագարինի խոսքերը. «Շնչելը հեշտ էր»: