«ՀԱՅԵՐՆ ու Հայաստանը դարձել են իմ ոգեշնչման աղբյուրը». ինչու՞ է ռուս գրողը մեզ անվանում «երկու հրեշների՝ լեռների ու ժամանակի վրա քայլող փոքրիկ հսկա»

Հայաստանը և հայերը մշտական ոգեշնչման աղբյուր են դարձել նաև հայտնի գրող և լրագրող Վասիլի Գրոսմանի համար։ Դեռ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ռազմական թղթակից լինելով՝ նա իր ռազմական հոդվածներում ու գրքերում բավական շատ է գրել հայերի մասին։

Գրոսմանը Հայաստան էր այցելել 1961 թվականի հոկտեմբերին, եկել էր հայ գործընկերոջ գիրքը թարգմանելու։ Արդյունքում ուղևորությունը վերածվեց Հայաստանի մասին «Բարին ընդ ձեզ» ակնարկների գրքի, որը նախատեսված էր Տվարդովսկու «Նովի միր» ամսագրի համար։

Սակայն ակնարկներն այդպես էլ չեն տպագրվել այնտեղ, այլ տպագրվել են միայն «Գրական Հայաստան» ամսագրում (1965, № 6-7), ինչպես նաև Գրոսմանի հետմահու ժողովածուում («Բարին ընդ ձեզ» 1967 թ․)։ Եվ պատահական չէ, քանի որ իր գրքում գրողն անդրադարձել է շատ արգելված թեմաների՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը, ռեակցիոն ազգայնականությանը և այլն։Շատ անկեղծ, առանց իդեալականացման կամ հիացմունքի, գրողը գրել է երկրի ու դրա ժողովրդի մասին. «Հայկական ողբերգական բնապատկերի մշուշոտ հինավուրց քարը զգալու համար ես ստիպված էի քերել իմ գոգուց սարյանական նկարների վառ ուրախությունը»։

Գրոսմանը պարզապես պատմում է Հայաստանի, Երևանի, հուշարձանների, բակերի, հասարակ մարդկանց մասին։ Նա գրել է այն ամենի մասին, ինչ տեսել է։

«Մատակարարումն այստեղ լավ է․ խանութներում շատ յուղ, երշիկ, միս կա։ Oh, հայ աղջիկներն ու երիտասարդ կանայք շատ լավիկն են։ Oh, բայց ոմանք նաև ահավոր մեծ քիթ ունեն… Զարմանալի բան է՝ հենց մի տատիկ կամ պապիկ ձեռք են բարձրացնում՝ վարորդները կանգնեցնում են ավտոբուսները: Մարդիկ այստեղ բարի ու սրտացավ են»։

Բայց սովորական պատմությունների հետ մեկտեղ հեղինակն իր ստեղծագործության մեջ միահյուսում է փիլիսոփայական լուրջ մտորումներ հայ ժողովրդի բնավորության, ազգային ազատության, ազգային բնավորության նշանակության չափազանցության մասին, որը թույլ են տալիս նաև մեծ ու փոքր ազգերը․.. Պատահական չէ, որ նա հայ ժողովրդին անվանել է «երկու հրեշների՝ լեռների ու ժամանակի վրա քայլող փոքրիկ հսկա»։

Թեև Արարատը Գրոսմանի մոտ ամենևին էլ հրեշ չէ, այլ գեղեցիկ ու նուրբ մի բան։ «Ես տեսնում եմ Արարատը, այն խոյանում է երկնագույն երկնքում, մեղմ, քնքշորեն ուրվագծված, այն ասես երկնքից է աճում, ոչ թե երկրից, ամպերից ու երկնային կապույտից է խտացել: Այս ձնառատ, երկնագույն-սպիտակ, արևի տակ շողացող սարին նայել են այն մարդկանց աչքերը, որոնք Աստվածաշունչ էին գրում․․․»։