Ո՞վ էր ազատագրված ՇՈՒՇԻԻ ԱՌԱՋԻՆ ԲՆԱԿՉՈՒՀԻՆ, ով անձրևաջրով 11 կարտոֆիլ խաշեց ու բաժանեց ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ

Արցախյան պատերազմը դարձավ նորանկախ բանակի ու նորանկախ Հայաստանի ամենափայլուն ու հերոսական էջերից մեկը: Հայ ֆիդայիները կարողացան ազատագրել Արցախը, նոր շունչ տալ նրան և ապացուցել ոսոխին, որ հային հաղթել հնարավոր չէ: 

Իսկ Շուշիի ազատագրումը դարձավ պատերազմի հաղթական ավարտի խաղաթուղթը: Մեր հոդվածներում հաճախ ենք անդրադարձել Շուշիի ազատագրմանն ու դրանից հետո քաղաքում տեղի ունեցած հետաքրքիր իրադարձություններին: Այս անգամ էլ Ձեզ մի ուրիշ ապշեցուցուցիչ պատմություն ենք բերել:

Քչերը գիտեն, որ ազատագրված Շուշիի առաջին բնակիչը եղել է Ռիմա բաբոն, ով սիրով ու թաց աչքերով առաջինը, առանց վախի, ոտք դրեց իր տուն: Նրա մասին պահպանված տեղեկությունները շատ քիչ են, բայց մի հետաքրքիր պատմություն այնուամենայնիվ հասել է մեզ:

Հետտպատերազմյան շրջան էր, քաոսի վերջը դեռ նոր էր եկել, ոչ նորմալ լույս կար, ոչ ջուր, բայց դե հայ մարդու սերը, ջերմությունն ու հյուրասիրությունը երբեք չեն պակասել: Ասում են, որ Ռիմա Բաբոն տուն մտնելուց անմիջապես հետո անձրևջրով խաշում է 11 կարտոֆիլ ու հյուրասիրում Շուշի ոտք դրած իր առաջին 11 հարևաններին: 

Ռիմա բաբոյի դուստրը՝ Կարինեն, նույնպես մեծ հայրենասեր էր: Նա կռվում էր պատերազմի ընթացքում՝ տղամարդկանց հավասար ու հանուն հայրենքի պայքարեց մինչև վերջ, սակայն դարձավ հաշմանադամ ու կորցրեց հիշողությունը: 

Տարիներ անց Կարիենեն սկսեց նորից հայերեն սովորել, վերականգնել հիշողությունն ու հուշերի գրքեր գրել պատերազմի մասին: