Գիտե՞ք՝ որ ՀԱՅԻՆ է նվիրված ֆրանսիացի գրող և քաղաքական գործիչ Լուի Արագոնի «Կարմիր աֆիշ» բանաստեղծությունը և ինչն էր նրան դրդել գրել այն

Լուի Արագոն այն ֆրանսիացի գրողն ու քաղաքական գործիչն է, ում միջամտությամբ Սերգեյ Փարաջանովը բանտից ազատ է արձակվել։

Portrait Aragon.jpg

1955 թվականին նա հրատարակել է մի ծավալուն հոդված՝ նվիրված հայ գրականությանը, ուր հատկապես բարձր է գնահատել Ավետիք Իսահակյանի և Եղիշե Չարենցի ստեղծագործությունները: Նրա «Կարմիր աֆիշ» բանաստեղծությունը նվիրված է Միսաք Մանուշյանին:

Դիմանկար

Բացի այդ, Լուի Արագոնը, ոգեշնչված Մանուշյանի վերջին նամակից՝ ուղղված կնոջը, գրել է «Տողեր՝ հիշատակի համար» (Strophes pour se souvenir) բանաստեղծությունը:

 «Ի՞նչ կարող եմ քեզ գրել, իմ մեջ ամեն ինչ անորոշ է և միաժամանակ շատ պայծառ։ Ես մտել էի ազատության բանակը որպես կամավոր զինվոր և ես մեռնում եմ երկու մատ հեռու հաղթանակից և նպատակից։ Երջանկություն նրանց, ովքեր պիտի ապրեն մեզնից հետո և վայելեն վաղվա խաղաղության ու ազատության քաղցրությունը»:

Նշենք նաև, որ Խորհրդային տարիներին Երևանում առանձին գրքով լույս է տեսել Լուի Արագոնի բանաստեղծությունների և պատմվածքների ընտրանին՝ հայերեն թարգմանությամբ։ Նրա բանաստեղծությունների մի փոքրիկ փունջ զետեղվել է 1984 թվականին Երևանի պետական համալսարանի հրատարակչության կողմից տպագրված «Ֆրանսիական պոեզիա» ժողովածուում։

2015 թվականին Երևանում հայերեն հրատարակվել է նաև Արագոնի «Իռենի ճեղքը» վիպակը, որը նա գրել էր 1928-ին: