Լաս Վեգասի արքան կամ մի հայի պատմություն․ ինչպե՞ս նա կարողացավ համոզել Էլվիս Փրեսլիին բեմ վերադառնալ 20-ամյա դադարից հետո

Ամերիկահայ գործարար և ֆենոմեն Քըրք Քըրքորյանը հասավ համաշխարհային փառքի։ Նա առեղծվածային և փակ անձնավորություն էր։ Ինչպես պատմում են մտերիմները, միլիարդատերը խուսափում էր իր անձի նկատմամբ ավելորդ ուշադրությունից։ Իր եզակի հարցազրույցներից մեկում ասել է. «Շքեղ կյանքով հիմա ոչ մեկին չես զարմացնի։ Հարստությամբ զարմացնում են նրանք, ովքեր ուրիշ ոչնչով չեն կարող զարմացնել շրջապատին»։

1940թ-ին Քըրքորյանը ստացել է կոմերցիոն օդաչուի և հրահանգիչի որակավորում։ Իմանալով, որ Air Transport RAF ասոցիացիայի ռազմական ինքնաթիռները չվերթեր են իրականացնում Կանադայից Եվրոպա, նա մեկնել է Մոնրեալ և նույն օրն անցել ծառայության։ Մեկ չվերթի համար նրան հազար դոլար են վճարել։ Ավելի ուշ գործարարը խոստովանել է, որ նման փողերի մասին նույնիսկ երազել չէր կարող։

Բիզնեսում ունեցած ձեռքբերումների համար նրան անվանում են «առյուծ, «հայր», «արծիվ» և «բարոն»։ Քըրքորյանը International Hotel հյուրանոցային համալիրի սեփականատերն էր, որի բացմանը ներկա է եղել Էլվիս Փրեսլին։ Վերջինի ելույթը հիանալի գովազդ է եղել։ Հենց Քըրքորյանն է համոզել Փրեսլիին բեմ վերադառնալ 20-ամյա ընդմիջումից հետո, և հետագա 7 տարիների ընթացքում Էլվիսը տարեկան երկու ամիս ելույթ է ունեցել International Hotel-ում։