Այս ՀԱՅԸ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գործել է Ղրիմում, Նովոռոսիյսկում՝ գերությունից ազատելով բազմաթիվ հայերի. ճանաչենք համշենահայության մեծ որդուն

Խոսքը հայ ժողովրդական վրիժառու, ՀՅԴ կուսակցության անդամ Միսաք Թոռլաքյանի մասին է՝ ծնված 1889 թվականին: Միսաքը սովորել է ծննդավայրի` Քուշանա գյուղի, դպրոցում։ Պատանեկան տարիներին նա ականատես է լինում թուրքական իշխանությունների կազմակերպված Պոնտոսի հայ բնակչության ջարդերին: Հենց այդ ժամանակ էլ նա առաջին անգամ տեղեկանում է ֆիդայիների մասին:

Միսաք Թոռլաքյանը հիշում է.

«Իմ հոր պատմածով, նրանք դաշնակցական-հեղափոխականներ էին, ովքեր պայքարում էին ստրկությունից հայ ժողովրդի ազատագրության համար: «Հեղափոխական» բառերն այն ժամանակ ինձ համար անհասկանալի էին, բայց իմ ամբողջ մանկական հոգով ես երազում էի տեսնել այդ խորհրդավոր եւ խիզախ մարդկանց: Ես խնդրեցի հորս նրանց բերել մեր տուն...Ես երազում էի դառնալ դաշնակցական եւ վրեժխնդիր լինել թուրք-դահիճների եւ դավաճան հայերի հետ»:
Դիմանկար

17 տարեկանում կազմակերպել է հայ վրիժառուների վեց հոգուց բաղկացած խումբ, որը զբաղվել է նաև զենք ու զինամթերք հայթայթելով։ 1910 թվականին հնազանդեցրել է հայերին ճնշող լազերին։ Մշտապես հետապնդվել է թուրքական իշխանությունների կողմից։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, խույս տալով թուրքական բանակի զինծառայությունից, հեռացել է լեռները։ 1915-1918 թվականներին ծառայել է ռուսական բանակի հետախուզությունում, հմուտ գործողություններով մեծ վնաս հասցրել թուրքական զորքերին։ 1918 թվականին, 600 հոգուց բաղկացած խմբով օգնության է հասել Էրզրումում գտնվող Անդրանիկին։ Հետագայում անցել է Բաթում, Կոստանդնուպոլիս, որտեղ էլ 1921 թվականի հուլիսի 18-ին իրականացրել է Ադրբեջանի բոլշևիկների ներկայացուցիչ, Բաքվի հազարավոր անմեղ հայերի ջարդերի կազմակերպիչ Բեհբուդ խան Ջվանշիրի ահաբեկումը։

1921 թվականի հոկտեմբերի 6-ին անգլիական դատարանը Թոռլաքյանին ճանաչել է հանցավոր, սակայն ազատ է արձակել «մտախանգարման» պատճառով։ Նույն թվականի նոյեմբերին մեկնել է Հունաստան, ապա՝ Բելգրադ ու Բուխարեստ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գործել է Ղրիմում, Նովոռոսիյսկում՝ գերությունից ազատելով բազմաթիվ հայերի։

Հետպատերազմյան տարիներին ապրել է Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում, իսկ 1952 թվականից՝ Կալիֆոռնիայում (ԱՄՆ)։

Մահացել է 1968 թվականի նոյեմբերի 12-ին Կալիֆոռնիայում: