Թուրքերի ձեռքը չընկնելու համար այս ՀԱՅ դերասանի կինը գնացել է Մեծ Ղարաքիլիսա,  իսկ ինքն ու աղջիկը գերվել են. գիտե՞ք՝ ով է լուսանկարում

Խոսքը հայ դերասան, թատերական գործիչ Հովհաննես Գևորգի Զարիֆյանի մասին է՝ ծնված 1879 թվականի մարտի 23-ին Ալեքսանդրապոլում:

Հովհաննես Զարիֆյանը սովորել է Սուրբ Փրկիչ եկեղեցու ծխական դպրոցում և 1892-1894 թվականներին՝ Էջմիածնի Գևորգյան Ճեմարանում։ Բեմական գործունեությունն սկսել է 1897 թվականին, Թիֆլիսում, Զարիֆյանը դերերում (ձախից աջ)․ Գիժ Դանիել (Շիրվանզադեի «Չար ոգի»), (Շեքսպիրի «Համլետ»), Ուրիել Ակոստա (Գուցկովի «Ուրիել Ակոստա»)։ 1899-1903 թվականներին աշխատել է Հայ դերասանական խմբում։ Հյուրախաղերով շրջագայել է Ալեքսանդրապոլում, Շուշիում, Արմավիրում, Մոզդոկում, Ասարախանում և այլուր։

Հետագա տարիներին աշխատել է Թիֆլիսի Հայոց դրամատիկական ընկերության խմբում, խաղացել Սարգիս, Գիքոր, Պեպո (Գաբրիել Սունդուկյանի «Էլի մեկ զոհ», «Պեպո»), Կիպար, Օգսեն, Պաղտսար (Պարոնյանի «Պաղտասար աղբար»), Օթարյան (Շիրվանզադեի «Պատվի համար»), Ալեքսանդր (Փափազյանի «ժայռ») և այլն:

Այդ և հետագա տարիներին Զարիֆյանը դարձել է 20-րդ դար-ի հայ խոշորագույն շեքսպիրյան դերասաններից մեկը։ Զարիֆյանը եղել է թատերական գործի կազմակերպիչ։ 1909-1910 թվականներին Մայսուրյանի, Սնումյանի հետ խումբ կազմած շրջագայել է Թուրքիայի քաղաքներում (Պոլիս, Իզմիր ն այլուր)։ 1911 թվականին Զարիֆյանի գլխավորությամբ հայ դերասանների մի խումբ առաջին անգամ ելույթ է ունեցել Վանում, Աղթամարում, Հին Բայազետում։ 1912 թվականին մասնակցել է Հայ դերասանական խմբի Մոսկվայում և Պետերբուրգում տված հյուրախաղերին։

1912-1915 թվականներին աշխատել է Բաքվի Հայոց կուլտուրական միության թատերախմբում։ 1914 թվականի գարնանը խումբ կազմած կրկին շրջագայել է Թուրքիայի հայաշատ քաղաքներում։ 1915 թվականին, Մեծ եղեռնից հետո, Զարիֆյանի խաղացանկը էական փոփոխություն է կրել[2]։ Բեմականացրել ու բեմադրել է Րաֆֆու «Խենթ»-ը, «Դավիթ Բեկ»-ը, «Ջալալեդդին»-ը և այլ վեպեր ու խաղացել գլխավոր դերերը։ 1916-1920 թվականներին Զարիֆյանի գործունեության հիմնական ասպարեզը դարձել է Հայաստանը (Երևան, Ալեքսանդրապոլ, ՝ Կարս և այլուր)։

Հայ ժողովրդի գոյության կենաց ու մահվան ծանր օրերին նա անդամագրվել է որպես կամավորական ջոկատի զինվոր՝ իր հայրենի Ալեքսանդրապոլ քաղաքի բերդապահ։ Մի այդպիսի փորձ էլ կատարել է Վահրամ Փափազյանը, բայց նա, զենքի մարդ չլինելով, շուտով վերադարձել է բեմ։ Սարդարապատի հերոսամարտի մասնակիցների թվում է եղել Մանվել Մարությանը։ Թուրքերի՝ Ալեքսանդրապոլ ներխուժման ժամանակ, Զարիֆյանը կնոջ՝ դերասանուհի Արաքս Զարիֆյանի և փոքրիկ դստեր՝ Ցողիկի հետ փախել է Համամլու գյուղը։ Թուրքերի ձեռքը չընկնելու համար կինը գնացել է Մեծ Ղարաքիլիսա (այժմ՝ Վանաձոր), իսկ ինքն ու աղջիկը գերվել են։ Ծանր օրեր է ապրել։ Երեք անգամ թաքնվելով՝ փրկվել է սպառնացող մահից։

Իր գործունեությունը Զարիֆյանը շարունակել է նաև սփյուռքում։ 1920 թվականին, երբ թուրքերը կրկին մտան Ալեքսանդրապոլ, Զարիֆյանը մեկնեց Պոլիս, ապա՝ Բուխարեստ։ 1921 թվականի մայիսից Նյու Յորքում։ ԱՄՆ-ում կազմակերպել է «Զարիֆյան», «Հայ արվեստ», «Նոր այգ» և այլ թատերախմբեր։ 1923-1925 թվականներին ԱՄՆ-ում գործել է Աբելյանի հետ։ 1925-1929 թվականներին ելույթներ է ունեցել Ռումինիայում (Կոնստանցա, Բուխարեստ), Եգիպտոսում (Ալեքսանդրիա, Կահիրե), Ֆրանսիայում

(Մարսել, Փարիզ)։ 1932-1936 թվականին հանդես է եկել Հարավային Ամերիկայում՝ Սան Պաուլոում, Մոնտեվիդեոյում և գլխավորապես՝ Բուենոս Այրեսում։ 1936 թվականին՝ Բուենոս Այրես կատարած հյուրախաղերից վերադառնալուց հետո, բեմականացրել է «Մուսա լեռը» և, բարեբախտաբար, առանց կառավարական արգելքների, անցել բեմադրական աշխատանքների։ Այսպիսով հայ իրականության մեջ «Մուսա լեռան» առաջին բեմադրությունը տեղի է ունեցել 1937 թվականի հունվարի 20-ին Բոստոնի դրամատիկ խմբի կողմից։

1937 թվականի հունիսի 9-ին Զարիֆյանը մեկնել է Բոստոն, միացել ընտանիքին։

Աստիճանաբար սաստկացել է սրտի հիվանդությունը։ Մեկ ամիս անց՝ հուլիսի 8-ի լույս 9-ի առավոտյան, հոգնատանջ Զարիֆյանի սիրտը կանգ է առել։ Զարիֆյանը մեծ շուքով թաղվել է Բոստոնում։ Հետագայում նրա աշակերտներից մեկը՝ Նշան Սարգիսյանը, հողամաս գնելով Բոստոնի շրջակայքում գտնվող Քուինսի քաղաքի գերեզմանատանը, Զարիֆյանի աճյունը վերաթաղել է այդտեղ։ Նյու Յորքից այդտեղ է բերվել և ամփոփվել նաև Արաքս Զարիֆյանի աճյունը։ Ի սեր իր վարպետի նրա կողքին են թաղել և Նշան Սարգիսյանին։