Գիտե՞ք, թե ով էր Կոմիտասի գլխավոր թշնամին․ ահա թե ինչ է պատմում Հրաչյա Աճառյանը

Կոմիտասը ոչ միայն եղել է հանճար, այլ նաև եղել է կատակասեր մարդ։ Բայց այս ամենի հետ նաև եղել է անտանելի մաքրասեր։ Սրա մասին թաստում է Հրաչյա Աճառյանի այս պատմությունը․

«Մաքրասեր Կոմիտասը ճանճի թշնամին էր: Բացի սենյակին պատուհաններեն, դուռն ալ մառլյալով փակած էր:

Արժեր տեսնել զինքը, երբ հանկարծակի կատակալի բառերով կհարձակվեր դռնեն ներս մտնողին վրա, գոռալով. «շուտ, շուտ ներս մտիր», և եթե այդ միջոցին ճանճ մըն ալ ներս մտներ, ան չէր հանգստանար, մինչև որ դուրս չհաներ զայն:
Վռնդված ճանճը անիծելով կըսեր. «Ի՞նչ, նորեն նոտաներուս վրա սրբագրի՞չ եկար…»:

Կոմիտաս ոխերիմ թշնամին էր ճանճերուն: Անգամ մը, երբ մեր սենյակին մեկ ճանճը սատկցնելու համար՝ ապակին կոտրեց, իր սրամիտ խոսքով արդարացուց ինքզինքը՝ ըսելով. «Այս ճանճը իր միկրոպով կարող էր մեր երկունքին գլուխը ուտել..