«Զինակից ընկերոջ փոխարեն գնաց հատուկ առաջադրանքի, դրանից հետո էլ լուր չունեինք». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Արծվի Չոբանյանին

Արծվի Անդրանիկի Չոբանյանը ծնվել է 2001 թվականի նոյեմբերի 27-ին Կոտայքի մարզի Զորավան գյուղում։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, ապա տեղափոխվել Եղվարդ և ուսումը շարունակել թիվ 2 միջնակարգ դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Արհեստագործական ուսումնարանի խոհարարական բաժին, զուգահեռ հաճախել է վարորդական դասերի և ստացել վարորդական իրավունք։

Հայոց բանակ զորակոչվել է 2020 թվականի հունվարի 17-ին։ Ծառայել է Արցախի Արալեռ կոչվող զորամասում։ Եղել է վարորդ։ Ծառայության ժամանակ ստացել է բազմաթիվ շնորհակալագրեր։

Արծվին 9 ամսվա ծառայող էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։ Սեպտեմբերի 25-ից տագնապով բարձրացել էին Ջաբրայիլի դիրքեր։ Կռվել է Ջաբրայիլում, Հադրութում, Հորադիզում։

Հոկտեմբերի 7-ին զինակից ընկերոջ փոխարեն գնացել է հատուկ առաջադրանքի Քենթ Հորադիզ ուղղությամբ։ Երկար ժամանակ համարվել է անհետ կորած։ Հուղարկավորել են հունվարի 29-ին Եռաբլուրում։

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…