«Դիպուկահար էր, իրա աչքից ոչ մի թշնամի չէր վրիպում». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Արման Եգորյանին

Արման Զոհրապի Եգորյանը ծնվել է 2000 թվականի օգոստոսի 11-ին Կոտայքի մարզի Կամարիս գյուղում։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում։

Հայով բանակ զորակոչվել է 2019 թվականի հունվարի 8-ին։ Ծառայության է անցել Հադրութի զորամասում, 1-ին գումարտակում։

44-օրյա պատերազմի առաջին իսկ օրվանից եղել է մարտի ամենաթեժ կետերում: Մինչև հոկտեմբերի 28-ը մարտեր են վարել Հադրութում, այնուհետև նահանջել են Մարտունի։ Արմանը եղել է դիպուկահար, իր դիպուկ կրակով ոչնչացրել է թշնամու բազմաթիվ կենդանի ուժ։

Արման Զոհրապի Եգորյանը զոհվել է նոյեմբերի 8-ին Ճարտարում ԱԹՍ-Ի հարվածից։ Հետմահու պարգևատրվել է «Արիություն» շքանշանով։

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…