«Պետքա 15 օրով գար արձակուրդ, բայց սկսվեց էդ պատերազմը». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Արտյոմ Լոգյանին

Արտյոմ Էդվարդի Լոգյանը ծնվել է 2001 թվականի օգոստոսի 15-ին Գյումրիում: Հայով բանակ զորակոչվել է 2020 թվականին: Ծառայել է Կապանում, սակայն պատերազմից մեկ ամիս առաջ զորավարժությունների նպատակով տեղափոխել են Ջրական: Ժամկետային զինծառայողը տիրապետել է «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգին:

Հոկտեմբերին պետք է 15 օրով արձակուրդ տային, սակայն սկսվեց 44-օրյա պատերազմը: Արտյոմը 9 ամսվա ծառայող էր: Թեժ մարտեր է տվել Ջրականի համար, զոհվել է սեպտեմբերի 30-ին:

Արտյոմ Լոգյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…