«Անհավասար պայքար էր, բայց մի րոպե անգամ չհանձնվեց». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Դավիթ Բադալյանին

Դավիթ Վահանի Բադալյանը ծնվել է 1987 թվականի հոկտեմբերի 21-ին Երևանում: Սովորել է Սիամանթոի անվան 162 միջնակարգ դպրոցում, ապա տեղափոխվել «Փոքր Մհեր» ԿՍ կրթահամալիր:

Հայոց բանակ է զորակոչվել 2007 թվականին, ծառայել է Արարատի մարզի Զոդ գյուղի զորամասում: Զորակոչվելուց հետո 2010 թվականին անցել է պայմանագրային ծառայության խաղաղապահ զորքերում, եղել է գնդացրորդ:

Մասնակցել է խաղաղապահ առաքելություններին Աֆղանստանում և Լիբանանում: Այնուհետև տեղափոխվել է հատուկ նշանակության ստորաբաժանում որպես հետախույզ:

44-օրյա պատերազմի առաջին իսկ օրվանից թեժ մարտեր է մղել Հադրութում և Ջրականում, որտեղ էլ ընկել է Հերոսի մահով, հոկտեմբերի 9-ին:

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…