«Օգոստոսի 27-ին զորակոչվեց բանակ, սեպտեմբերի 27-ին պատերազմը սկսվեց». լինելով 1 ամսվա զինծառայող՝ ՀԵՐՈՍ Հակոբը մեկ րոպե անգամ չլքեց իր դիրքը
Հակոբ Տիգրանի Օհանյանը ծնվել է 2002 թվականի մարտի 3-ին Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում: Ավարտել է Նոր Գեղիի թիվ 1 միջնակարգ դպրոցը, որից հետո սովորել և աշխատել է օպերատոր և վիդեո մոնտաժող։
Հայոց բանակ է զորակոչվել 2020 թվականի օգոստոսի 27-ին։ Ծառայել է Ջրականի զորամասում:
Մեկ ամսվա զինծառայող էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը: Առաջին իսկ օրվանից եղել է առաջնագծում, մասնակցել է Ջրականի թեժ մարտերին:


Հակոբ Տիգրանի Օհանյանը զոհվել է հոկտեմբերի 2-ին Ջրականում, ականանետի հարվածից: Հերոսի մարմինը գտնվել է դեկտեմբերի 16-ին։
Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին… Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…