«2 ամիս էլ չկար, ինչ ծառայության էր անցել». ՀԵՐՈՍ Հովհաննեսը զոհվեց պատերազմի առաջին օրը

Հովհաննես Զոհրաբի Չոբանյանը ծնվել է 2002 թվականի ապրիլի 10-ին Կոտայքի մարզի Զորավան գյուղում։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում։ 2013 թվականին մեկնել է Ռուսաստանի դաշնության Կալինինգրադ քաղաք, 2016-ին վերադարձել Հայաստան և 1 տարի սովորել Մասիվի թիվ 164 դպրոցում։ 2017 թվականին կրկին մեկնել է Ռուսաստան, այս անգամ Մուրմանսկ, որտեղ էլ ավարտել է դպրոցը։

2020 թվականին վերադառնալով Հայաստան՝ նույն թվականի օգոստոսի 24-ին զորակոչվել է Հայոց բանակ։ Ծառայել է Մարտակերտում։ Երկու ամիս էլ չկար, ինչ ծառայության էր անցել, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։

Հովհաննես Զոհրաբի Չոբանյանը զոհվեց պատերազմի հենց առաջին օրը, անօդաչուի հարվածից։ Հերոսի մարմինը գտել են հոկտեմբերի 10-ին ԴՆԹ հետազոտության արդյունքում։ Հուղարկավորել են Եռաբլուրում։

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…