«Մամ կռվում ենք ապրելու համար: Ես հետ կգամ, մի վայրկյան անգամ չմտածես»․ հերոս Նարեկ Հովհաննիսյանը չկարողացավ կատարել մորը տված խոստումը

Նարեկ Հայկի Հովհաննիսյանն այն հերոսներից էր, որ պահում էր հայրենի սահմանները թշնամու հարձակումներից։ Նարեկը ծնվել է 2001 թ-ի դեկտեմբերի 2-ին Հրազդան քաղաքում: Նարեկը շատ գեղեցիկ նկարում էր ու սիրում էր բանաստեղծություններ գրել:

Դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարանում: Նարեկի սերը հայրենիքի հանդեպ անսահման մեծ էր։ Դա էր պատճառը, որ նա ուսումը կիսատ թողնելով 2019 թ-ի դեկտեմբերի 27-ին զորակոչվեց Հայկական Բանակ։

Ծառայում էր Կապանում: Չարաբաստիկ պատերազմի օրը Ջրականում զորավարժությունների էր մասնակցում: Կամավոր բարձրացավ դիրքեր ու 2020 թվականի հոկտեմբերի 12-ին զոհվեց՝ թեժ մարտերի ժամանակ: Վերջին անգամ մոր հետ զրույցում ասել է․ «Մամ կռվում ենք ապրելու համար: Ես հետ կգամ չտխրես»: Բայց մեր հերոսը չկարողացավ կատարել մորը տված խոստումը։ Նա միացավ իր հերոս ընկերներին ու բռնեց հավերժի ուղին։ Փառք ու պատիվ մեր հերոս զինվորներին։