«Զոհվեց հենց իր ծննդյան օրը». ճանաչե՛ք ՀԱՅՐԵՆԻՔԻ համար կյանք տված ՀԵՐՈՍ Զաքար Սերոբյանին

Զաքար Սուրենի Սերոբյանը ծնվել է 1997 թվականի հոկտեմբերի 11-ին, մայրաքաղաք Երևանում: Սովորել է Գևորգ Էմինի անվան դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է ՀՊՏՀ-ի ֆինանսներ և վարկեր ֆակուլտետը:

Հայոց բանակ է զորակոչվել 2017 թվականին: Ծառայել է Շամշադինի Մեհրաբ զորամասում:

44-օրյա պատերազմից երկու օր հետո՝ սեպտեմբերի 29-ին, Զաքար Սերոբյանը կամավորագրվել և մեկնել է ռազմաճակատ: Մասնակցել է Ջրականի առանց դադարի ընթացող մարտական թեժ գործողություններին:

Հոկտեմբերի 11-ին հերթական թեժ կռվի պահին, ընկերներին երկրորդ գծում թողնելով, բարձրացել է առաջնագիծ, որպեսզի մենակ չթողնի հրամանատարին: Զոհվել է Հերոսաբար իր ծննդյան օրը՝ հոկտեմբերի 11-ին:

Զաքար Սուրենի Սերոբյանը հուղարկավորված է հայրենական գյուղի Արալեզի գերեզմանատանը:

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին… 
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…