Կովկասի արքան, ով այդպես էլ մնաց անգերազման․ այս հայի մահվան թափորը կիլոմետրերով էր ձգվում

Հայ մեծ բարերար-գործարար Ալեքսանդր Մանթաշևի կյանքը հետաքրքիր էր ու կարելի է ասել, որ այն արկածներով լի էր։ Մանթաշևի մասին պատմությունները շատ են, դրանք լեգենդ են դարձել: Նավթային բիզնեսի մեջ Ալեքսանդրին ներգրավեց հայտնի բարերար Միքայել Արամյանցը։

«Երբ Մանթաշևն առաջարկում է Արամյանցին վաճառել «Մանթաշև և Co» ընկերության բաժնետոմսերի մի մասը, դրան ի պատասխան Միքայելը պատասխանել է. «Մի մոռացի՛ր, թե ով է քեզ Բաքու բերել»։ Այս խոսքերը «սթափեցրին» Մանթաշևին և գործընկերներն այլևս այդ հարցին չանդրադարձան», — պատմում է Լևոն Չիդիլյանը։

Ըստ Չիլդինյանի հուշերի՝ Մանթաշևի բիզնեսը ծաղկում էր, բայց հաջողությունից նա գլուխը չկորցրեց։ Շարունակում էր աշխատանքի գնալ տրամվայով կամ ոտքով, աղքատ ընտանիքների երեխաներին հինգ կոպեկանոցներ էր բաժանում և ներդրում կատարում քաղաքի ճարտարապետության մեջ։

Ըստ Մանթաշյանի կտակի իր ժառանգությունը կանցներ որդիներին, եթե նրանք ամուսնանային հայ քրիստոնյա կանանց հետ։ Բայց նրա որդիներից ոչ մեկն այդպես էլ հայ քրիստոնյա աղջկա հետ չամուսնացավ… և ոչ ոք չստացավ հոր ժառանգությունը։

Մանթաշյանը երազում էր, որ որդիներն իր պես ապրեին ու շարունակեին իր գործը։ Նա իր ամբողջ կյանքում ունեցվածք է կուտակել մեկ հիմնական նպատակով, ավելի շուտ՝ առաքելությամբ։ Նույնիսկ սեփական զավակներին թույլ չի տվել պերճանքի մեջ ապրել՝ այն պարագայում, երբ նրանք մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկի որդիներն էին։

Թիֆլիսի փողոցներում նրան միշտ քայլելիս են տեսել…կոկիկ հագնված, ձեռնափայտով, ազնվական կեցվածքով։ Փող էր դնում բոլոր այն երիտասարդների ձեռքը, որոնց հագուստը նրան մաշված էր թվում: Բայց այդ ամենն անում էր այնքան նուրբ ու աննկատ, որ որևէ մեկի ինքնասիրությունը չվիրավորեր։

Այն բոլոր քաղաքներում, որտեղ նա գործարաններ է ունեցել, ղեկավարները հայեր են եղել։ Բաքվի արդյունահանվող նավթի  50 տոկոսից ավելին նրան է պատկանել։ Կովկասի գլխավոր դրամատան ամենամեծ բաժնետերն է դարձել ու պաշտոնների նշանակել հայերին։

Մանթաշյանն այնքան սիրելի է եղել իր ժողովրդի համար, որ մահվան թափորը կիլոմետրերով է ձգվել։ Այսօր Ալեքսանդր Մանթաշյանը նույնիսկ գերեզման չունի։ Թիֆլիսի Վանքի տաճարում եղած Մանթաշյանների ընտանեկան դամբարանը Վանքի համալիրի հետ միասին հողին է հավասարեցվել Բերիայի հրամանով։