Ինչու Խորհրդային Հայաստանը մերժեց Ազնավուրների Հայաստան վերադառնալու հայտը

Ազնավուրյանների տոհմը, որոշ տեղեկությունների համաձայն, սկիզբ է առնում Արևմտյան Հայաստանից, սակայն մանրամասն տվյալներ դեռ չկան։ Հայտնի է, որ Ազնավուրի պապը՝ հորական կողմից Միսակ Ազնավուրյանը, որոշ շրջաններում հայտնի խոհարար էր, ով կյանքի վերջին տարիներն ընտանիքի հետ անցկացրել է Փարիզում։ Նա մահացել է 1938 թ-ին։ Հայաստանում հաճախ Շառլի տատիկն էր լինում` Հայկանուշը։

1897 թ-ի մայիսին Ախալցխայում Միսակն ու Հայկանուշն ունեցան Մամիկոնին` ապագա շանսոնյեի հորը։ Մամիկոնը դերասան էր և հասցրել էր աշխատել Թբիլիսիի թատերախմբում, իսկ հետո հյուրախաղերով մեկնել էր Կոստանդնուպոլիս։

Նա ընտանիքով տեղափոխվեց Փարիզ, որտեղ հանդիպեց ապագա կնոջը՝ Իզմիրում ծնված Քնար Բաղդասարյան-Ազնավուրյանին։ Քնարը նույնպես դերասանուհի էր։ Նրանք ամուսնացան 1922 թ-ի հունվարի 22-ին, իսկ մեկ տարի անց ունեցան դուստր, որին անվանեցին Աիդա։ Երկու տարի անց 1924 թ-ին Փարիզում լույս աշխարհ եկավ Շառլ Ազնավուրը։

1946 թ-ին Խորհրդային Հայաստան էին ժամանել ու հաստատվել բազում հայեր, որոնց համար ստեղծվել էին գոյություն պաշտպանելու համապատասխան պայմաններ։ Երկրի վիճակը ծանր էր, բայց հայրենադարձներին օգնում էին ինչով կարողանում էին։

Արխիվում պահպանվել են հայրենիք վերադառնալու նպատակով Խորհրդային Հայաստանի կառավարությանը դիմած Ազնավուրյանների ընտանիքի փաստաթղթերը։ Բազմաթիվ թղթերի մեջ պահպանվել է նաև Շառլ Ազնավուրի առաջին կնոջ` ֆրանսուհի Միշլենի գործը։

Հայաստան գալու ցանկությունը մեծ էր, սակայն մեծ երգչի նախնիներին չհաջողվեց դա անել։ Երևի նրանք ընկել են պատմական հայրենիք վերադառնալ ցանկացողների զանգվածային ալիքի մեջ ու պարզապես չեն ընտրվել։ Սրանով Հայաստանի հետ Շառլ Ազնավուրի կապը չավարտվեց։ Նա պարբերաբար գալիս էր հայրենիք ու դարձավ իր հողի արժանի զավակը։