Տանյա Սեղաթչյանն առաջին հայուհին է, ով առաջադրվել է «Օսկարի»․ գիտե՞ք, թե որ անվանակարգի համար

Այս տարի առաջին անգամ «Օսկարի» է առաջադրվել ծագումով հայ բրիտանացի պրոդյուսեր Տանյա Սեղաթչյանը։ Նա «Շան իշխանություն» ֆիլմի համապրոդյուսերն է։ Ֆիլմն ընդգրկված է մրցանակաբաշխության «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։

Միջոցառումը տեղի է ունենալու Հոլիվուդի «Դոլբի» թատրոնում մարտի 27-ին։

Տանյան ծնվել է 1968 թվականի ապրիլին Լոնդոնում։ Նախկինում նա աշխատել է BBC-ում։ Այնուհետև նա դարձել է Հարի Փոթերի մասին առաջին չորս ֆիլմերի համապրոդյուսերը, իսկ հետո՝ գործադիր պրոդյուսերը։