Գիտե՞ք՝ որ ՀԱՅԸ մնաց պաշարված Լենինգրադում և ապահովեց քաղաքում գտնվող թանգարանային նմուշների պահպանումը. եկեք պարզենք

Այդ հայը եղել է հայ արևելագետ, հնագետ, հասարակական գործիչ Հովսեփ Օրբելին՝ ծնված 1887 թվականի մարտի 20-ին Քութայիսի քաղաքում, Աբգար Օրբելու և Վառվառա Արղության-Երկայնաբազուկի ընտանիքում։ Եղել է ընտանիքի կրտսեր որդին։

Հովսեփ Օրբելու ծնողները

1904 թվականին ավարտել է Թիֆլիսի արական 3-րդ գիմնազիան, որտեղ նրան դասավանդել են Ս. Ժեբելյևը, Մ. Ռոստովցևը, Ֆ. Զելինսկին, արևելագետ Յա. Սմիռնովը, բյուզանդագետ Վ. Բենեշևիչը՝ զուգահեռ հաճախելով նաև արևելագիտական ֆակուլտետի հայ-վրաց-պարսկական բաժնի դասընթացներին։

1934-1951 թվականների Հովսեփ Օրբելին եղել է Էրմիտաժի տնօրենը։

Հենց նա է Հայրենական պատերազմի (1941- 1945) սկզբին կազմակերպել Էրմիտաժի գեղարվեստի արժեքների տարհանումը Սվերդլովսկ (այժմ՝ Եկատերինբուրգ), այնուհետև մնալով պաշարված Լենինգրադում՝ ապահովել է էրմիտաժի և մի շարք այլ հավաքածուների՝ քաղաքում գտնվող թանգարանային նմուշների պահպանումը ։