«Որպես գաղտնիք քեզ պիտի ասեմ, որ Պոլսեն եկած այս երիտասարդ Հրաչյա Ներսիսյանը շատ տաղանդավոր դերասան է»․ գիտե՞ք, թե ով է այս խոսքերի հեղինակը
Հրաչյա Ներսիսյանը տաղանդավոր դերասան է եղել և կարողացել է իր հանդիսատեսի սիրտը գրավել։ Լինում է այնպես, որ Եղիշե Չարենցը ներկա է լիոնում ներկայացումներից մեկին և հիացած լքում է դահլիճը։ Ահա այս պատմությունը մեզ է հասել Գուրգեն Մահարու միջոցով։

Չարենցի հետ դիտում ենք «Ազատագրված Դոն Կիխոտ»-ը: «Դոն Կիխոտ»-ի դերումն է Հրաչյա Ներսիսյանը: Չարենցն առաջին անգամ տեսնում է նրան բեմի վրա:
Լարված հետևում է նրա խաղին, ակնհայտ կերպով ձանձրանում, երբ նա չկա բեմի վրա: Ահա նա հայտնվում է, և Չարենցը լարվում է նորից:
Երբ իջավ վերջին վարագույրը, Չարենցը շեշտակի կերպով դարձավ դեպի ինձ և ասես զարմացած հարցրեց.
-Տեսա՞ր…
Հետո նկատելով իմ տարակուսանքը, ավելացրեց.
-Դուրս գանք` ասեմ…
Բարձրանում ենք Աբովյանով: Նա կանգ է առնում.
-Որպես գաղտնիք քեզ պիտի ասեմ, որ Պոլսեն եկած այս երիտասարդ Հրաչյա Ներսիսյանը շատ տաղանդավոր դերասան էզ; Քեզ բան եմ ասում, իսկական տաղանդ է:
Ապա լռեց, քայլեց մի քանի քայլ և նորից կանգ առավ:
-Զարմանալի քաղաք է Պոլիսը, Ադամյան, Փափազյան, Ներսիսյան…