ՀԱՅ, ով կարողացավ փրկել 513 մարդու կյանք․ նրա մասին քչերը գիտեն

Երկրորդ համաշխարհային պատերազմում գաղտնիք չէ, որ իրենց հերոսություններով աչքի են ընկել ու բազմաթիվ կոչումների արժանացել հայերը։ Այդ հերոսների թվում իր ուրույն տեղն է ունեցլ նաև քչերին հայտնի Արթ Ջիբիլիանը, ով հարյուրավոր մարդկանց կյանքեր է փրկել Սերբիայում։

12-28-1944 Last day in Serbia

Ջիբիլիանի կամ, ինչպես նրան ավելի հաճախ կոչում էին, Ջիբիի մասին հիշատակվում է Գրիգորի Ֆրիմանի «Մոռացված 500-ը» գրքում։ Նա Ռազմավարական ծառայությունների գրասենյակի երեք գործակալներից մեկն էր: 1944 թվականի օգոստոսին գործողություններից մեկի ժամանկ նրանք պարաշյուտերով իջան Սերբիայի գրավված հատվածներից մեկի վրա, որպեսզի փրկեն ենթադրյալ 50 անօգնական օդաչուներին։ Սակայն վայրէջքից հետո պարզվեց, որ նրանք 513-ն են։

Հաջորդ վեց ամիսների ընթացքում Ջիբիլիանն օգնում էր նրանց ճանապարհներ կառուցել, նախաձեռնում էր էվակուացիոն թռիչքներ և մարդկանց պարբերաբար բժշկական օգնություն էր ուղարկում։ Այս ամենն անելու համար նրան աջակցում էր Հարավսլավիայի թագավորական բանակի ղեկավարը։ Արթ Ջիբիլիանը 2 տարի շարունակ արյան լեյկոզով տառապելուց հետո մահացավ 2010 թվականին։