«Այդ պարիսպն իր հոյակապ դարպասներով հիշեցնում է Անի քաղաքը». գիտե՞ք՝ ով և որ բերդի մասին է նման խոսքեր ասել

Այդ պարիսպն իր հոյակապ դարպասներով հիշեցնում է Անի քաղաքը։ Սմբատ II-ի կողմից կառուցված ամրությունների գիծը նույնպես քաղաքը պաշտպանել է հյուսիսային կողմից։ 

Այս խոսքերի հեղինակը Քաջբերունին է և դրանք վերաբերում են Սմբատաբերդին:

Իսկ այ նշանավոր հնագետ, պատմաբան, վիմագրագետ Սեդրակ Բարխուդարյանը Սմբատաբերդի մասին գրել է. «Եղեգիս ավանը, Սմբատաբերդը և Ցախաց քարը՝ նախքան Օրբելյան իշխանների տիրապետության շրջանը, կազմել են ճարտարապետական, հոգևոր և քաղաքական մի ամբողջություն և Վասակյան տոհմի կենտրոնը` Վայոց Ձորում:

Սմբատաբերդ կամ Ջաղաց Քարի բերդը կառուցվել է Սյունյաց Սմբատ իշխանի կողմից և դրա համար էլ տեղի բնակիչների կողմից ստացել է Սմբատի բերդ անունը: Այն գտնվում է Վայոց ձորի մարզի Արտաբույնք գյուղից արևելք։ Պահպանվել են պատմական տեղեկություններ 5-րդ դարում ամրոցի մոտ հայերի և պարսիկների միջև տեղի ունեցած արյունահեղ ճակատամարտի մասին։

Սմբատաբերդ 04.jpg
Սմբատաբերդ 10.jpg
Սմբատաբերդ 12.jpg

Ունի բարձր ու լայն (2-3 մ) բրգավոր պարիսպներ (շարված բազալտի սեպաձև խոշոր քարերով և կրաշաղախով), պաշտպանված է Արտաբունի և Եղեգիսի խոր ձորերով։ Երեք մուտքերից հյուսիսայինը (գլխավորը) և արևելյանը սրբատաշ բազալտից կառուցված թաղածածկ սրահներ են, տանիքին պահակատներով և դիտանոցներով։

Ամրոցը պատով բաժանվում է երկու՝ հյուսիսային և հարավային մասի, որոնցում պահպանվել են միջնաբերդի, բնակելի շենքերի, ջրավազանների ավերակներ։ Ջուրը բերվել է Ցաղաց Քարի վանքի մոտի աղբյուրներից՝ ջրմուղով։