«Աշխարհը շոկի մեջ է». ի՞նչ է բացահայտել աշխարհահռչակ ամերիկացի ռեփերը իր ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՄԱՏՆԵՐԻ մասին

Աշխարհրին նա հայտնի է որպես bbno$, բայց քչերը գիտեն, որ նա ունի հայկական արմատներ, որոնք բացահայտել է վերջերս տեղի ունեցած հարցազրույցներից մեկի ժամանակ:  Նա հարցազրույցում մասնավորապես նշել է.

«Երբ ես ու եղբայր գնացինք ավագ դպրոց, ուզում էինք, որ բոլորը մեզ դիմեն Gucci, որովհետև քչերը գիտեն, բայց իմ ազգանունը Գամուչյան է: Բայց ինձ հունից հանում էին, քանի որ ընկերներս սկսեցին ինձ դիմել Սմոլչի:»

Ալեքսանդր Գամուչյան ծնվել է 1995 թվականի հունիսի 30-ին: Լեոն կանադացի ռեփեր, երգիչ և երգահան է։ Նա առավել հայտնի է ռեփեր Յուն Գրավիի հետ իր համագործակցությամբ, ինչպես նաև 2019 թվականի իր «Լալալա» սինգլով պրոդյուսեր Y2K-ի հետ:

Ալեքսանդրը վաղ հասակում ստացել էր մեջքի լուրջ վնասվածք, այդ պատճառով չկարողացավ ավարտին հասցնել իր անկատար երազանքը՝ դառնալ պրոֆեսիոնալ լողորդ: Դրանից հետո նա սկսեց հետաքրքրվել ռեփով ու երաժշտությամբ: Սկզում նա իր ընկերների հետ սկսեց կենդանի ելույթներ ունենալ, բայց դա ուղղակի կրում էր սիրողական բնույթ: Շատ կարճ ժամանակ անց նրանք հայտնի դարձան, բայց խումբը բաժանվեց: Սակայն Ալեքսանդրը շարունակեց իր գործունեությունը և դարձավ աշխարհահռչակ: Այսօր արդեն նա ունի միլիոնավոր դիտումներ ու հետևորդներ: