«Տղերքիս մարտի ժամանակ ոգեշնչել եմ, որ երգեն, թշնամին խուճապի մեջ է ընկել». ճանաչի՛ր ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ Ռուբեն Սանամյանին

Իմ տղաներին մարտի ժամանակ ոգեշնչել եմ, որ երգեն, թշնամին խուճապի մեջ է ընկել. ՀՀ Ազգային հերոս Ռուբեն Սանամյան

Իմ տղերքի մարտական ոգին այսօր ահավոր բարձր է, իրենք մարտական առաջադրանք կատարող տղերք են, ես իրենց բոլորի առջև խոնարհվում եմ: ՀՀ Ազգային հերոս Ռուբեն Սանամյան պատմել է երգելով թշնամու դեմ դուրս գալու մասին:

«Իմ տղաները մի այլ կերպ են ոգեշնչված, իրենք անխտիր կատարել են իրենց սուրբ գործը, վստահ համախմբված, անգամ երգելով: Ես իմ տղաներին երեկոյան մարտի ժամանակ ոգեշնչել եմ, որ երգեք, որ թշնամին իմանա, մենք այստեղ չենք պրծել, չենք ոչնչացվել, մենք կանք:

Հակառակորդին դրանով գցում ես խուճապի մեջ, ասում են ինչ եղավ, էսքան խփինք, խփինք, դեռ երգում են: Իմ տղերքի մարտական ոգին այսօր ահավոր բարձր է, իրենք մարտական առաջադրանք կատարող տղերք են, ես իրենց բոլորի առջեւ խոնարհվում եմ: Ամբողջ մարտի ընթացքում իրենք արել են անհնարինից անհնարինը: Ես իրենց բոլորին ողջունում եմ, պատիվ ունեմ, իրենց ցավը տանեմ», -ասել է Ազգային հերոսը: