«Նա իր ողջ կյանքը նվիրեց հայրենիքին». ինչու՞ ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆԸ դեռ կյանքի օրոք պատվիրեց իր տապանաքարը և ինչու՞ էր կարկատած հագուստով շրջում

Մի անգամ ճեմարանում նկատեցին, որ Վազգենի զգեստի ներքևի մասը ռուսերեն «Г» տառի ձևով պատռված է ու կոշտ թելերով կարկատած: Կաթողիկոսը ժպտաց ու ասաց. «Ուզում եմ նորաձևություն թելադրողը դառնալ: Շուտով ամբողջ Էջմիածինը կսկսի պատռված ու կարկատած հագուստով շրջել»։

Նա իրեն նվիրել է հայ ժողովրդին, որին սրտանց է սիրել: Զարմանալիորեն հրապուրիչ ու համեստ մարդ։ Աշխարհիկ կյանքում` Լևոն-Կարապետ Պալճյան և բոլորի սիրելի Վազգեն Առաջինը, Հայ առաքելական եկեղեցու հարյուր երեսուներորդ առաջնորդ և Ամենայն հայոց կաթողիկոս:

Վազգենի սիրտը դեռ վաղ տարիքում էր եկեղոցում, բայց մայրը գլուխը կորցրած խնդրում էր բոլորին հանգիստ թողնել իր որդուն, ու նրա գլուխը չլցնեկլ կուսակրոնությամբ:  «Հայրենիքին ծառայելու անհրաժեշտություն կա։ Լևոն-Կարապետից ավելի լավին մենք չենք գտնի: Եվ ընդհանրապես նա պետք է ինքնուրույն որոշում կայացնի»: Իսկ ապագա կաթողիկոսը չէր էլ կասկածում, որ ճիշտ որոշում է կայացրել: 

Վազգեն Պալճյանին ճանաչող մարդկանց հիշողություններն ու ընդհանրապես նրա ամբողջ կյանքը վկայում են, որ անձնվիրությամբ է ծառայել եկեղեցուն ու իր ժողովրդին: 

1955 թվականի հոկտեմբերի 2-ին Էջմիածնի Մայր տաճարում տեղի ունեցավ նոր Գերագույն պատրիարքի հանդիսավոր օծումը, և նա դարձավ Հայ առաքելական եկեղեցու 130-րդ կաթողիկոսը։

Սակայն իր ճանապարհին կաթողիկոսը բազում խնդիրների բախվեց:  Վազգեն Ա-ին հաջողվեց գրեթե անհնարինը հնարավոր դարձնել. նրա օրոք հայկական եկեղեցին անկախ էր խորհրդային իշխանություններից, այն դեպքում, որ մյուս հանրապետությունների հոգևորականներն այդ մասին նույնիսկ երազել չէին կարող: 

Նա երկրային կյանքը լքեց 1994-ին, երբ երկրի համար շատ դժվար տարի էր: Նա կասկածում էր, որ իր տապանաքարը աչք ծակելու աստիճան շքեղ են անելու ու դեռ կյանքի օրոք էր պատվիրել այն: Սպիտակ, թեթև, բայց վսեմ քարը ոչ թե մահվան, այլ կյանքի մասին մտքեր է ծնում: