Երկու հանճար երբեք չէին հանդիպել, բայց դա չխանգարեց, որ Սպենդարյանը Վարդապետին իր ուսուցիչը համարի․ պատմություն կոմպոզիտորի կյանքից

Հայ մեծ կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդարյանը երբեք չի հանդիպել Կոմիտաս Վարդապետին, բայց դա չի խանգարել, որ Սպենդարյանը Վարդապետին իր ուսուցիչը համարի։
Կոմպոզիտորը մեծ սիրով ու ոգևորությամբ էր ծանոթանում Կոմիտասի աշխատանքներին, ու էլ ավելի մեծ սիրով էր ուսումնասիրում ստեղծագործությունները։

Խորեն Թոռջյանի հուշերում կա նման մի պատմություն․

«Օր չէր լինում, որ նա չգար կոնսերվատորիա, ներկա չլիներ փորձերին և իր խորհուրդներով չօգներ:

Սպենդիարյանն առանձնակի սիրով էր հաճախում երգեցիկ խմբի փորձերին և ունկնդրում մեծն Կոմիտասի խմբերգերը: Հիշում եմ՝ փորձում էինք «Կուժն առա» և «Գնա, գնա» երգերը: Առաջին երգից երկրորդին անցման ժամանակ բասերի և տենորների ձայների կվինտայի փոխանցումը նրա համար դարձել էր մի գեղեցիկ հայտնություն, ստեղծագործական մի նոր գյուտ:

Փորձից հետո, երբ միասին տուն էինք վերադառնում, նա կրկնում էր այդ հատվածն ու ասում. «Որքան պարզ է, բայց և միաժամանակ այդ պարզության մեջ որքան գեղեցկություն կա, ինչպիսի՜ թարմություն, հնչյունային ինչպիսի՜ հստակություն: Ահա թե ումից պետք է սովորել հայ երգի ներդաշնակության արվեստը»: