Այստեղ են հենց ամփոփված ՀԱՅ ՍՐԲԵՐԻ մասունքները. գիտե՞ս այս սուրբ կոթողի մասին, որը վերապրեց պատերազմը

Ըստ պատմական փաստերի՝ Գանձասարում են ամփոփված Հովհաննես Մկրտչի գլուխը, Հովհաննես Մկրտչի հոր՝ Զաքարիայի արյունը, Գրիգոր Լուսավորչի «Օրէնուսույց սուրբ ծնոտը», Լուսավորչի թոռ Գրիգորիսի, սուրբ Պանտալեոն բժշկի և այլ նահատակների սուրբ նշխարները։

Ըստ երևույթին, վանքի տեղը կոչվում էր Աղվան, որ հին հայկական աղբյուրներում հիշատակվում է նաև որպես ամառանոցավայր (հավուց տեղիք):

Գանձասար վանական համալիրը գտնվում է Արցախի Հանրապետությունում՝ Մարտակերտի Գանձասար լեռան վրա։ Իր անունը ստացել է Վանք գյուղի դիմաց գտնվող բլրի անունից, որի ընդերքում կան արծաթի և այլ մետաղների հանքեր։ Գանձասարը հոգևոր և կրթական կենտրոն էր:

Վանքը չի դադարել գործել հիմնադրման առաջին իսկ օրվանից…

Եկեղեցին կառուցվել է 1216-1238 թվականներին՝ Արցախի իշխան Հասան-Ջալալի կողմից: Գանձասարի վանական համալիրը շրջապատված է բարձր պատերով:

Պատմական աղբյուրներից հայտնի է, որ Գանձասարը Արցախում քաղաքական և կրոնական հանդիպումների վայր էր հանդիսանում: Կարճ ժամանակահատվածում վանքը դարձել էր մշակութային կյանքի կենտրոն, ինչպես նաև կաթողիկոսանիստ:

XVII դարի վերջին վանքը դարձավ ազգային-ազատագրական շարժման կարևոր կենտրոններից մեկը: 

Արցախյան պատերազմի ընթացքում Գանձասարը մի քանի անգամ ենթարկվել է հարձակման: Վանքի շրջակայքում կատաղի մարտեր են ընթացել 1992 թվականին, երբ Ադրբեջանը պաշարել էր տարածքը: Վանական համալիրի ներսում գտնվող  շենքերից մի քանիսը վնասվել էին ադրբեջանական ուղղաթիռների կողմից  ռմբակոծության արդյունքում, որոնց նշանակետը հատկապես եկեղեցին էր: Հայերին հաջողվեց կոտրել պաշարումը, ինչը փրկեց Գանձասարը և էլ ավելի մեծացրեց նրա հոգևոր կարգավիճակը: