Հենց այս բերդի պարիսպներն են բազմիցս հանդիսացել հուսալի և հզոր վահան Շուշիի պաշտպանության ժամանակ. գիտե՞ք՝ ինչ բերդի մասին է խսքը

 Ռազմական կառույց Ստեփանակերտից 14 կմ դեպի հյուսիս-արևելք գտնվում է մի ամրոց: Դարեր առաջ ամրոցը և մոտակա բնակավայրը անվանվել էին Մայրաբերդ։

Կրկնակի պարիսպները և հարմարավետ դիրքը ստեղծել էին անհաղթահարելի պատնեշ թշնամիների համար։ Դիտաշտարակները իրար միջև հաղորդակցվում էին նեղ միջանցքներով։ Պարիսպները ներսից ունեն բազմաթիվ խորշեր և հրակնատներ։

Պատերի հաստությունը հասնում է 2մ, իսկ բարձրությունը՝ 9մ։ Կարքառի հովտի այդ առաջապահ ամրոցի պարիսպները ձգվում են ավելի քան 1,5 կմ և բազմիցս հանդիսացել են հուսալի և հզոր վահան Շուշիի պաշտպանության ժամանակ։