«Նա Գորկու ու Սարոյանի սիրելին էր». ո՞վ էր այն ՀԱՅ ՀԱՆՃԱՐԸ, ով բոլշևիկների պատճառով ողջ կյանքում կաղ մնաց, բայց պահպանեց ՀԱՅԿԱԿԱՆ մշակույթը

Խոսքը ամերիկահայ քանդակագործ, նկարիչ, նաև ժողովրդական, ազգագարական երգերով հանդես եկած Ենովք Հակոբի Տեր-Հակոբյանի մասին է: Նրա մասին շատ տեղեկություններ չեն պահպանվել, բայց այդքանն էլ բավական է հասկանալու համար, թե որքան գեղեցիկ ու հարուստ կյանք է նա ապրել:

Իսկ ծնվել է Ենովք Տեր-Հակոբյանը 1900 թվականի մայիսի 24-ին, Իշխանիկում (Հայոց ձոր): Նա հասցրել է մասնակցել Վանի 1915-ի հայտնի պաշտպանությանը: Որոշ ժամանակ անց, Տեր-Հակոբյանի ընտանիքը, Մեծ եղեռնից փրկվելով, հանգրվանել է Երևանում:

1921 թվականին, Փետրվարյան ապստամբության ժամանակ նա անցել է զինվորական ծառայության ու բոլշևիկների կրակոցներից Երևանի պաշտպանության ժամանակ վիրավորվել է ոտքից: Ու այդ ծանր վնասվածքի հետևանքով մնացել է կաղ, փամփուշտը՝ ոտքում։ Բայց 1923-ի նոյեմբերին գաղթել է Ամերիկա, քանի որ բոլշևիկները նրան հաստատ չէին ների և նա էլ կարող էր դառնալ անմեղ զոհ:

Ենովք Տեր-Հակոբյանը նախ, մեկնում է Նյու Յորք, հետո՝ Ուոթերթաուն, որտեղ էլ հանդիպում է Արշիլ Գորկուն: Գորկին սիրով ընդառաջում է հայրենակցին, Ենովք Տեր Հակոբյանի համար աշխատանք է գտնում կաուչուկի գործարանում: 

 Ենովք Տեր-Հակոբյանը 1943 թվականին թողարկում է իր առաջին ալբոմը, որն ընդգրկում է ժողովրդական 8 երգ։ Նույն 1943-ին, ձմռանը նա տեղափոխվում է Ֆրեզնո, որտեղ շարունակում նկարել ու փորագրությամբ զբաղվել: Իսկ արդեն Ֆրեզնոյում ծանոթանում է Ուիլյամ Սարոյանի հետ, իսկ կարճ ժամանակ անց թողարկում է երգերի նաև երկրորդ ալբոմը: Ի դեպ, կա նշում, որ 1947-ին նա համերգով հանդես է եկել հայտնի Կարնեգի հոլում։

Ենովք Տեր-Հակոբյանը մահացել է 1966-ին, թողնելով բավականին բազմակողմանի  ժառանգություն՝ ի դեմս փորագրությունների, կտավների ու ձայնագրված երգերի:

Եվ չնայած նա Արշիլ Գորկու նման հանրահայտ նկարիչ չի դարձել,, ի տարբերություն Սարոյանի, ընդհանրապես չի գրել, բայց զգացվում է, որ նրանց հետ ընկերական կամ պարզապես բարեկամական շփումների ընթացքում իր կարևոր ու սրտամոտ մասնիկներ է փոխանցել բոլորին:

Ի դեպ, Նյու Յորքում, ուր հանգրվանել է Ենովք Տեր-Հակոբյանը 1950-60-ականներին, տան բակում ստեղծել է քանդակներ՝ քարե Արարատ լեռ, Վանա և Սևանա լճերը և հարազատ այլ պատկերներ:Հ