Նա չհասցրեց նշել իր Չեմպիոնական տիտղոսը․ ինչպես գյումրեցի մարզիկը համոզեց օդաչուին ու մեկ օրում Կանադայից Հայաստան հասավ

ԽՍՀՄ սամբոյի հավաքականի կազմում գյումրեցի մարզիկը` Գուրգեն Թութխալյանը, մեծ հաջողությունների է հասել` երեք անգամ դառնալով աշխարհի չեմպիոն, երկու անգամ հաղթելով աշխարհի գավաթի խաղարկությունում, ևս երկու անգամ էլ նվաճելով սամբոյի Եվրոպայի լավագույն ըմբիշի կոչումը: 52 կգ քաշային կարգում հանդես եկող Թութխալյանն անկասելի էր:

Աշխարհի չեմպիոնը իր առաջին կոչումը նվաճեց 1988 թ-ի դեկտեմբերի սկզբին Կանադայում: Չեմպիոն դառնալուց հետո քթի արյունահոսություն ուներ ու գնաց դեղատուն, որտեղ պատահաբար հայ էր աշխատում:

Նրանից էլ իմացավ, որ Գյումրիում երկրաշարժ է տեղի ունեցել և այն ավերակների է վերածվել: Անմիջապես մեկնեց Մոսկվա։ Հասավ մինչև թռիչքուղի ու Երևան մեկնող ինքնաթիռի օդաչուին խնդրեցի իրեն թույլ տալ մտնել ինքնաթիռ: Երևան հասնելուց հետո էլ, դագաղներով լի բեռնատարով  ուղևորվեց Լենինական`չհասկանալով թե ինչ է իրականում տեղի ունեցել: Պարզվեց, որ երկրաշարժի հետևանքով մահացել է Գուրգենի մայրը։ Հարվածը կրկնակի էր, մարզիկը հայտնվեց հոգեբանական ծանր կացության առաջ։

«Լենինանակում ապրելու պայմաններ չկային` ստիպված էի ընտանիքով տեղափոխվել Մոսկվա: Այստեղ էլ երկու երեխաներիս տարա մարմնամարզությամբ զբաղվելու»,–պատմում է Թութխալյանը: Մարզական ընտանիքում ծնված–մեծացած երեխաները տարվում են սպորտով։ Նրա որդին`Վահեն, դառնում է ձյուդոիստ, իսկ Սեդան` մարմնամարզուհի:

Որդին սամբոյի Եվրոպայի չեմպիոն է, իսկ Սեդան` սպորտային մարմնամարզությունում Եվրոպայի չեմպիոն և 2016 թվականի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր:

Նրանք արդեն ավարտել են մարզիկի իրենց կարիերան, բայց երկուսն էլ զբաղվում են մարզչական աշխատանքով: Գյումրիում այժմ ապրում են Թութխալյանի քույրերը, մանկության ընկերները: