ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ հիանալի կատարումը գերեց ժյուրիին. տեսեք, թե ում թիմում հայտնվեց նա, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայազգի երիտասարդ Հովհաննես Աթոյանը երաժիշտ է, ով ապրում է Զապորոժիեում: Նա մասնակցել է ուկրանիական «Голос» նախագծին, որտեղ բոլորին հիացրել է իր անզուգական գրագետ կատարումով:

Հովհաննեսը կատարել է լեգենդար Scorpions խմբի Maybe I maybe you երգը: Ժյուրին և հանդիսատեսը անչափ տպավորված էին նրա ելույթից և գովեստի խոսքեր շռայլեցին նրան: Մեր հայ երիգւչը իր արժանի տեղը զբաղեցրեց Ալեքսանդր Պոնոմարևի թիմում։

Մաղթում ենք նրան նորանոր հաջողություններ և ավելի մեջ բեմեր, իսկ տեսանյութը կարող եք դիտել ստորև.