Հայ գործարար, ով հմուտ հակադարձեց Ջորջ Բուշին

Ավո Ուվեզյանը 2017թ–ի մարտի 22–ին նշել է ծննդյան 91–րդ տարեդարձը և մի քանի օր անց հանգիստ հեռացել այս անցավոր աշխարհից։ Նա երաժշտության և նրբաճաշակ սիգարների կենդանի պատմություն էր։ Ընտանիքը հասցրել է օսմաններից մազապուրծ փախչել Լիբանան հայտնի ողբերգական իրադարձությունների ժամանակ, և 1926թ-ին լույս աշխարհ է եկել Ավոն` ի ծնե Կոյումջյան։ Ուվեզյան ազգանունը, որով նրան գիտեր աշխարհը, կեղծանուն է։ Ավոյի հորն անվանել են «մոծակ», այդպես մականունը դարձել է ապրանքանիշ։ Իր փայլուն լեզվաբանական հմտություններով հոր մահվանից հետո նա հայտնվում է Նյու Յորքում և մնում այստեղ: Նա ստեղծում է ջազի իդելական հեքիաթ: 1960-ականների կեսերին նա երաժշտություն է գրել, որին հետո խոսքեր են ավելացրել, և այդպես ծնվել է Strangers in the Night երգը, որն անմահացրել է Սինատրան։