«Չեմ հրաժարվի պարտիայից». ո՞վ է այս ՀԱՅ հանճարեղ քիմիկոսը, ով շախմատ խաղաց աշխարհահռչակ Կապաբլանկայի հետ ու հաղթեց նրան

Նա շախմատ է խաղացել Կապաբլանկայի հետ, և Կապաբլանկան չի հրաժարվել պարտիայից․ հանճարեղ շախմատիստին հաղթելու համար պետք էր շատ ջանքեր գործադրել։ Խոսքը հանրաճանաչ Հովհաննես Ադամյանի մասին է: Բոլորը գիտեն, որ նա գունավոր հեռուստացույցի ստեղծողն է, բայց քչերը գիտեն, թե այլ ինչ հանճարեղ հայտնագործությունների հեղինակ է նա:

Ծնողներն ամեն ինչ արեցին որդուն հիանալի կրթություն տալու համար. հայրը որդուն ծանոթացնում էր երաժշտության արվեստին, իսկ մայրը տղային հաղորդակից է դարձնում հայկական արվեստին և մշակույթին: Բայց փոքրիկի ընտրածն ու ճակատագիրը այլ էր լինելու, նա փոխելու էր ողջ աշխարհը: 

Հովհաննեսը քիմիկոսին գումարեց ինժեներ էլեկտրիկի մասնագիտությունը, որը ստացավ Բեռլինում։ Սա նրա երրորդ համալսարանն էր։

Բնագիտական և տեխնիկական գիտություններով հետաքրքրվածությանը զուգահեռ Ադամյանը լրջորեն ուսումնասիրեց ճարտարապետությունն ու գեղանկարչությունը, երաժշտությունը նույնպես մնաց առաջնային գծում։

Նա սիրում էր լինել Բեռլինի հայտնի Cafee des Westens սրճարանում, որտեղ հավաքվում էին տաղանդավոր նկարիչները։ Մի անգամ Ադամյանն այդ սրճարանի սեղաններից մեկի վրա մի քանի րոպեում այնքան գեղեցիկ պատկեր նկարեց, որ սրճարանի տերը սեղանն ապակիով ծածկեց՝ ստեղծագործությունը պահպանելու համար։

Բայց արվեստն այդպես էլ զուտ հոբբի մնաց։ Ադամյանն աշխատեց Բեռլինի համալսարանում պրոֆեսոր Արթուր Քորնի մոտ, որն այդ ժամանակ զբաղվում էր պատկերը հեռագրով հաղորդելու խնդրով։

1909թ-ի ամռան սկզբին Հովհաննես Ադամյանը հայտնագործությունների հարցերով բեռլինյան պետական կոմիտեին ներկայացրեց իր առաջին հայտը, որը նկարագրում էր պատկերը հաղորդելու գաղափարը։ Իհարկե, գաղափարի հետ ներկայացվեց նաև սարքի նկարագրությունը և տեխնիկական հիմնավորումը, ըստ որի` հաղորդված սև-սպիտակ պատկերը կարելի է ֆիքսել և վերարտադրել։

Անցան ևս մի քանի ամիս, և Ադամյանը գրանցեց երկրորդ հայտնագործությունը։ Դա երկգույն հեռուստատեսության սարքն էր: 

Ադամյանի վերջին աշխատանքը եղել է «ժապավենի վրա ձայնագրված պատկերների վերարտադրության համար սարքը»։ Մասնագետները պնդում են, որ Ադամյանը նախագծել է տեսաձայնարկիչի նախատիպը։ Նրան հետմահու հեղինակային վկայական են տվել։