«Նոր էր իջել դիրքերից, չհասցրեց էլ նորմալ շունչ քաշի, պատերազմը սկսվեց». ՀԵՐՈՍ Անդրեյը կյանքը զոհեց հանուն ՀԱՅՐԵՆԻՔԻ
Անդրեյ Վահանի Դանիելյանը ծնվել է 1993 թվականի հուլիսի 29-ին Արցախի Մարտունու շրջանի Քարահունջ գյուղում։ Տեղի դպրոցում սովորելուց հետո զորակոչվել է Հայոց բանակ: Ծառայել է Ասկերանի զորամասում։
2016 թվականին որպես ժամկետային զինծառայող մասնակցել է Քառորյա պատերազմին և արժանացել «Քաջարի Մարտիկ» շքանշանին։ Այնուհետև ծառայության է անցել Մարտունու 3-ում որպես պայմանագրային զինծառայող։
2020 թվականի սեպտեմբերի 25-ին էր իջել դիրքերից, երկու օր հետո պատերազմը սկսվեց, նորից բարձրացավ դիրքեր ու թեժ մարտեր մղեց թշնամու դեմ։ Կռվել է Ջրականի, Հադրութի, Թաղավարդի, Մարտունու համար մղվող մարտերում։ Պատերազմի ընթացքում ստացել է լեյտենանտի կոչում, նշանակվել դիպուկահարների դասական հրամանատար։


Անդրեյ Վահանի Դանիելյանը զոհվել է նոյեմբերի 1-ին Մարտունու շրջակայքում՝ Գուրուչուխ կոչվող տեղանքում ռազմական ավիացիայի և անօդաչու թռչող սարքի ռմբակոծությունից…
Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին… Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…