«Հենց ինքը գար բանակից, մենք պիտի նշանվեինք». ՀԵՐՈՍ ԱՐԱՄԱՅԻՍԻ ընկերուհին պատմում է իր և անմահացած զինվորի պլանների մասին
Արամայիս Գեղամի Թադևոսյանը (մականունը՝ Միշո), ծնվել է 2000 թվականին մայրաքաղաք Երևանում: 2019 թվականից ծառայության է անցել Ներքին Հոռաթաղում: Եղել է հրետանային հաշվարկի նշանառու:
Արցախյան 44-օրյա պատերազմից առաջին օրից եղել է մարտի դաշտում: Տեղափոխվել է Վարանդա և կռվել քաջաբար: Հերոս Արամայիսը խոցել է թշնամու մեծաթիվ զինտեխնիկա և մարդուժ:

Արամայիսը պատերազմի ընթացքում ամեն օր զանգել է տուն, խոսել է ընկերուհու հետ: Վերջին զանգը եղել է հոկտեմբերի 13-ին, իսկ արդեն 14-ին նա զոհվել է՝ մինչև վերջ չլքելով մարտական դիրքը:
Հերոսը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:
Արամայիսի ընկերուհին պատմում է իրենց սիրո և ապագա պլանների մասին, որոնք, ցավոք, մնացին անկատար…