«Ինքն էլ, եղբայրն էլ զոհվեցին պատերազմի հենց առաջին օրը, երկուսն էլ 4 երեխաների հայր». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Արմեն Գրիգորյանին
Արմեն Նիկոլայի Գրիգորյանը ծնվել է 1984 թվականի սեպտեմբերի 6-ին Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղում։ Հայոց բանակ է զորակոչվել 2003 թվականին, ծառայել է Թալիշում, ապա Մատաղիսում։
2010 թվականից ծառայել է հայրենիքին, մասնակցել Ապրիլյան Քառօրյա պատերազմին։
44-օրյա պատերազմի առաջին իսկ օրը մեկնել է ռազմաճակատ, բայց ավաղ, զոհվել հենց առաջին օրը եղբոր հետ միասին:


Երկու եղբայրներն էլ ամուսնացած էին, երկուսն էլ 4 երեխաների հայր…
Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին… Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…