«Արսենս երազումս սպիտակ աղունիկ տվեց ինձ ու ասեց՝ պինդ-պինդ կպահես ձեռքումդ մինչև կյանքիդ վերջը». ի՞նչ հրաշք տեղի ունեցավ ՀԵՐՈՍ ԱՐՍԵՆԻ ՄՈՐ երազից հետո

Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Արսենի մասին մենք արդեն պատմել ենք: Նրա կյանքի մասին կարող եք կարդալ այստեղ.

Իսկ այս հոդվածում Ձեզ ենք ներկայացնում մի շատ ուրախալի լուր, որը պատմել է հերոսի մայրը՝ տիկին Թեհմինեն.

«Արսենս պարտադիր գալիս ա իմ երազին՝ մամա՛ ջան, ես կենդանի եմ, աչքերդ մի՛ թացոտի։ Երազումս բերեց, սպիտակ աղունիկ տվեց ինձ ու ասեց՝ պինդ-պինդ կպահես ձեռքումդ մինչև կյանքիդ վերջը»,- ասում է 38-ամյա Թեհմինե Անտիկյանը ու հուզմունքով շարունակում, որ այդ երազից երկու ամիս անց հղիացել է։

«Սպասում ենք, որ նորից Արսեն ծնվի»,- ասում է որդեկորույս մայրը։

Մայրն ասում է՝ որդու ներկայությունն է անընդհատ զգում, որդու ձայնն ականջներում է․ «Մինչև հիմա իմ ականջիս ա՝ մամա՛ ջան, չմտածես, մամա՛ ջան, լավ կլինի, ես խոսք եմ տվել, մամա՛ ջան, որ դու ինձ զինվորի շորերով պիտի տենաս։ Մինչև օրս սպասում եմ, որ ինքը զինվորի շորերով պիտի գա, որ իրան տեսնեմ»,- մորմոքով ասում է 38-ամյա կինը։

Հարազատները պատմում են՝ Արսենը բարի էր, կամեցող, բոլորին օգնող, շատ աշխատասեր։

«Գյուղում աշխատանքներ էր կատարում, հողագործությամբ էր զբաղվում։ Որոշել էր, որ բանակից գա, ուսում ստանա, տնտեսագետ դառնա։ Սիրած աղջիկ ուներ, ուզում էր կայանար, ամուսնանար, քաղաք տեղափոխվեր։ Ամեն ինչ կիսատ մնաց․․․»- հուզմունքով պատմում է մայրը։

Թեհմինեն ասում է՝ ցավը խորն է, կարոտը՝ ուժգին․ «Ապրելու ուժ ու հույս տալիս են մյուս երկու երեխաներս և ապագա բալիկը»։

Արսեն Արևշատյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։