«Զոհվեց հանուն ՀԱՅՐԵՆԻՔԻ, մարմինն էլ գտան ամիսներ անց». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Արտակ Ավանեսյանին
Արտակ Արսենի Ավանեսյանը ծնվել է 2000 թվականի դեկտեմբերի 26-ին Արմավիրում: Սովորել է տեղի թիվ 1 դպրոցում, ապա կրթությունը շարունակել Արմավիրի պետական ինդուստրիալ մանկավարժական քոլեջի խոհարարական բաժնում:
Հայոց բանակ է զորակոչվել 2019 թվականի հունվարի 13-ին: 6 ամիս ծառայել է Ստեփանակերտում, ապա տեղափոխվել Երևան հատուկ նշանակության ջոկատում:
44-օրյա պատերազմի սկսվելուն պես մեկնել է առաջնագիծ, թեժ մարտեր մղել Սանասարում ու Ջրականում:

Զոհվել է հոկտեմբերի 20-ին Այգեհովիտ-Սարին Տակ գյուղերի հատվածում: Աճյունը գտնվել է 2021 թվականի փետրվարի 1-ին:
Արտակ Արսենի Ավանեսյանը հուղարկավորվել է Արմավիրի քաղաքային պանթեոնում:
Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին… Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…