«Սիրում էր կրկնել՝ թե այս կյանքում կա լավություն, եկեք չանենք իրար վատություն». ՀԵՐՈՍ Ազատը կյանքը չխնայեց իր զինակից ընկերների և ՀԱՅՐԵՆԻՔԻ համար

Ազատ Անդրանիկի Հեքիմյանը ծնվել է 2000 թվականի դեկտեմբերի 6-ին Մոսկվայում։ Հայոց բանակ զորակոչվել է 2019 թվականի հունվարի 15-ին։ 6 ամիսը ծառայել է Տավուշի մարզի Բերդ քաղաքի զորամասում, ապա տեղափոխվել ՀՀ ՊՆ հատուկ նշանակության զորքեր։ Իր լավ ֆիզիկական պատրաստվածության շնորհիվ ծառայել է որպես հետախույզ։

44-օրյա պատերազմի առաջին իսկ օրվանից մեկնեց ռազմաճակատ, թշնամու դեմ մարտնչեց ամենաթեժ կետերում: Եղել է Ջրականում, Հադրութում, Քարվաճառում, Սանասարում և Սարատակում։ Իր կյանքը չխնայելով՝ հետախույզ Ազատը իր ջոկատի հետ շրջափակումից դուրս է բերել մեծ թվով խմբեր։

Ընկել է Հերոսի մահով հոկտեմբերի 20-ին Սարատակ մատույցներում։

Հերոսը սիրում էր կրկնել՝ «Թե այս կյանքում կա լավություն, եկեք չանենք իրար վատություն»։

Քաջ հետախույզը հուղարկավորված է Եռաբլուլում։

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…