«Իր 50 հոգանոց ջոկատին դուրս հանեց շրջափակումից, հետո գլխից մահացու վիրավորում ստացավ». ՀԵՐՈՍ Հաբեթը Արցախյան երեք պատերազմների մասնակից էր

Հաբեթ Վրեժի Պետրոսյանը ծնվել է 1965 թվականի նոյեմբերի 17-ին Երևանում։ Սովորել է Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոցում։ Դպրոցը ավարտելուց հետո ծառայել է Լեհաստանում։ Եղել է ԵԿՄ անդամ, ազատամարտիկ։

Հաբեթը Արցախյան երեք պատերազմներին էլ մասնակցել է։ 1994 թվականի պատերազմի ժամանակ «Штурмавые волки» հատուկ ջոկատայիններով գրոհել և ազատագրել են Մատաղիս, Տոնաշեն և Թալիշ գյուղերը։ Այդ ժամանակ վիրավորում է ստացել, բայց հետ չի նահանջել։ Իր սխրանքների համար պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյանի» անվան մեդալով։

Մասնակցել է Քառօրյա պատերազմին։ Իր հերոսությունների համար պարգևատրվել է «Մարտական արիության» և «Մարտական ծառայության» մեդալներով։

2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ եղել է Ջրականում։ Կազմակերպել է շրջափակումից դուրս գալու ծրագիր, և իր 50 հոգանոց ջոկատին դուրս հանել շրջափակումից։ Թեժ մարտերի ժամանակ գլխից մահացու վիրավորում է ստացել։

Հաբեթ Վրեժի Պետրոսյանը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 8-ին` Ջրականում։ Հետմահու պարգևատրվել է Հայրենիքին մատուցած ծառայության բարձրագույն մեդալով:

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…