«Իր զինվորներին միշտ ոգևորում էր, ասում էր՝ ես ձեր խիզախ ցավը տանեմ, կհաղթենք անկասկած». այսօր ՀԵՐՈՍ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ Համբարձում Հակոբյանի ծննդյան օրն է

Համբարձում Ռոմիկի Հակոբյանը ծնվել է 1971 թվականի փետրվարի 18-ին Մարտունու շրջանի Ճարտար գյուղում։ Սովորել և ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, ապա ընդունվել և ավարտել Վանաձորի մանկավարժական ինստիտուտի Քիմկենս բաժինը։ Դասավանդել է Ճարտարի ազատամարտիկների անվան միջնակարգ դպրոցում։

2002-2010 թթ. ծառայել է ֆիզուլիում, իսկ 2010 թվականից տեղափոխվել Մարտունի 2:

Արժանացել է բազմաթիվ ՊԲ և ՊՆ պատվոգրերի և պարգևատրվել Ահ և ՀՀ մի շարք մեդալներով։ ՊԲ 2 պաշպանական շրջանի ՌՔԿՊ ծառայության պետն էր, կոչումով՝ Մայոր:

Մասնակցել է Արցախյան 3 պատերազմներին։ Ցավոք 3-րդ պատերազմը ճակատագրական էր… կռվել է քաջաբար և ընկել 7 քաջերի հետ հոկտեմբերի 25-ին հրամանատարական կետում:

Պատերազմի ընթացքում հրամանատարը իր զինվորներին միշտ ոգևորում էր՝ ասելով. «Ես ձեր խիզախ ցավը տանեմ, կհաղթենք անկասկած»:

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…