«2 ամիս էլ չկար, ինչ ծառայում էր, բայց մինչև վերջին շունչը մնաց մարտի դաշտում». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Հայկ Պապիկյանին
Հայկ Մհերի Պապիկյանը ծնվել է 2000 թվականի դեկտեմբերի 11-ին Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում։ Դպրոցն ավարտելուն պես 2020 թվականի օգոստոսի 11-ին զորակոչվել է Հայոց բանակ: Ծառայել է Արցախում՝ Ցորի զորամասի հրետանային դիվիզյոնում: Եղել է հրետանու նշանառու։
Չնայած երկու ամիս էլ չկար, ինչ Հայկը ծառայության էր անցել, բայց պատերազմին մասնակցեց առաջին իսկ օրվանից` ցուցաբերելով խիզախություն և հակառակորդին պատճառելով բազմաթիվ կորուստներ։ Պատերազմի օրերին մարտնչել է տարբեր թևերում…
Հերոսաբար ընկել է հոկտեմբերի 12-ին Հադրութի շրջանի Ջովառլու կոչվող տարածքում։


ԱՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։
Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին… Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…